«Եթե մեր ուժերով մենք դա կանխում ենք, նույնիսկ՝ ոչ թե բանակի ողջ ուժերով, այլ միայն այն ուժերով, որոնք իրականացնում են ծառայություն շփման գծում, ինչո՞ւ դիմենք ՀԱՊԿ-ին»,- ասում է ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Մեր օրգանիզմն ամեն օր առնչվում է մեծ թվով տոքսինների, քիմիական նյութերի հետ, որոնք գտնվում են մեր կողմից օգտագործված սննդի և այլ իրերի, նաև՝ աղտոտված օդի մեջ: Իհարկե, շատ դժվար է փոխել շրջապատող միջավայրը, սակայն իրական է օրգանիզմից վնասակար նյութերը դուրս հանելը: Առավել ևս, որ կիտրոնը կարող է օրգանիզմից դուրս բերել վնասակար նյութերը:
«Տարբեր մարդկանց մոտ յուրովի է արտահայտվում զգացմունքային դաշտը: Մարդ կա՝ նվագելիս ընդհանրապես չի շարժվում, բայց այնպիսի հզոր էմոցիաներ են դուրս գալիս նրա երաժշտությունից, որ զարմանում ես: Կան նաև մարդիկ, որոնց մարմնի վրա երաժշտությունը հզոր ազդեցություն ունի»:
«Տպավորություն է, որ տարիներն անցել են, բայց իմ ուշքն ու միտքը դեռ «Ազատ գոտի» հաղորդումն է: Այդ հարցում ես բարդույթ ունեմ: Այո, հաղորդումն իմն էր, որն ուներ բացարձակ ռեյտինգ: Ուղղակի եկավ մի շրջան, երբ ինձ ասացին, որ ես այլևս չեմ աշխատելու այդ հաղորդման մեջ»:
«Չելսիի» գլխավոր մարզիչը կարծում է, որ ֆրանսիացի մասնագետն օգտվում է հսկայական արտոնություններից Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի և «Արսենալի» ղեկավարության կողմից:
Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի, Ալեքսանդր Ադաբաշյան, Հրանտ Թոխատյան, Նատալյա Վդովինա, Աննա Չիպովսկայա, Իվան Յանկովսկի, Ռավշանա Կուրկովա, Ալեքսանդր Պալ, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաևա, Սայերա Սաֆարի, Եգոր Կորեշկով, Անաստասիա Ստեժկո, Ռոման Մայակին, այս բոլոր՝ տարբեր ազգերի դերակատարները հավաքվել էին միջազգային՝ «Առանց սահմանների» ֆիլմի գաղափարի շուրջ: 92 րոպե տևողությամբ ֆիլմը դիտվեց մեկ շնչով՝ հանդիսականներից յուրաքանչյուրի սրտում թողնելով իր […]
«Ես չեմ հասկանում՝ «համարժեք պատասխանն» ինչ է, դրա նպատակն ինչ է, ես հասկանում եմ, որ, եթե մի երկիր ռազմական քաղաքականություն է վարում, նա ունի նպատակ, և, եթե դուք ուզում եք զսպեք, դա հասկանալի է, եթե ուզում եք պատժել, որը նույնպես զսպող գործողություն է, ևս հասկանալի է, եթե ուզում եք դիրքեր բարելավեք՝ հասկանալի է, բայց հանընդհանուր այդ համարժեքն ի՞նչ է, պարզ չէ: Եթե իրենք խփել են 5 հոգու, եկեք մենք խփենք 25 հոգո՞ւ: Դա փողոցային քաղքենիական լեզու է և ոչ մի կապ չունի քաղաքականության հետ: Ամեն մի կրակոց պետք է ունենա պարզ, հստակ նպատակ, թե դուք դրանով ինչ խնդիր եք լուծում»:
Կապ չունի, թե որքան ամուր է ձեր օրգանիզմը, փաստն այն է, որ այն կարող է երբեմն հրաշալի վայր դառնալ անցանկալի տոքսինների համար: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հաճախակի մաքրել օրգանիզմը տոքսիններից:
«Դպրոցն իր նախորդ տասը տարիների առաքելությամբ փաստել է, որ դարձել է մի ասպարեզ, որտեղ հնարավոր է բաց, ինտելեկտուալ ու խորքային քննարկումներ իրականացնել: Դպրոցը գոյություն ունի այն պատճառով, որ Հայաստանը հայտարարել է իր՝ եվրոպական արժեհամակարգին ինտեգրվելու նպատակադրման մասին: Մենք շատ ուրախ ենք, որ այն ցանցի մաս ենք, որը միավորում է 21 դպրոցներ ողջ Եվրոպայում և նույնիսկ Աֆրիկայի հյուսիսում: Այդ ցանցը մեզ տալիս է առաջին ձեռքից եվրոպական քաղաքականության իրական դրսևորումներին ծանոթանալու հնարավորություն»,- հայտարարեց Արմեն Զաքարյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: Սերժ Սարգսյանը Նյու Յորքում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, կմասնակցի նաև ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին նվիրված գագաթնաժողովին:
Ամերիկյան «Ֆորբս» պարբերականը հրապարակել է վերջին տասնամյակի ընթացքում բոլորից շատ գումար վաստակած մարզիկների ցանկը:
Այս լարված իրավիճակի համար կան մի քանի գործոններ. ստանդարտ գործոնը, որը միշտ էլ աշխատում է, այն է, որ Ադրբեջանը միշտ էլ աշխարհին ուզում է ցույց տալ, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Բայց նաև գումարվեցին երկու-երեք նոր գործոններ, որոնք լուրջ ազդեցություն թողեցին, ու մենք պետք է պատրաստ լինենք, որ այս լարվածությունը կշարունակվի: Գործոններից առաջինը՝ Թուրքիայի թուլացումը, ապակայունացումն է: Թուրքիան հիմա ունի իր լրջագույն խնդիրները՝ քրդական, սիրիական հարցերում: Հիշում եք, որ Ադրբեջանին Թուրքիայի հետ շատ բան էր կապում՝ նաև Ղարաբաղի հարցում:
«Սահմանի վրա ադրբեջանական ագրեսիվ դրսևորումները նորություն չեն մեզ համար, սակայն վերջին օրերի նրանց կեցվածքը միանշանակ սադրիչ նպատակներ է հետապնդում: Այս օրերին մենք պետք է անկոտրում կամք դրսևորենք, լինենք ավելի, քան համախումբ, կանգենք մեր զինվորի կողքին և անենք ամեն հնարավորը՝ նրան օգնելու և սատարելու համար»:
Եթե մենք, համենայն դեպս, հավատանք Ադրբեջանի գործողություններին, ենթադրենք, թե նա լայնամասշտաբ գործողությունների է պատարստվում, ուրեմն Հայաստանի խնդիրներները կայանալու են հետևյալում. 1) Հայաստանը պետք է մշակի ու իրականացնի մոբիլիզացիոն ծրագիր, որի մեջ կարող է լինել աշխարհազորային կայազորների ձևավորում՝ ըստ բնակավայրերի, երկրի ներքին ռեսուրսների հավաքագրում՝ մարդկային, տնտեսական և այլն, և ժողովրդի նախապատրաստում: Համարենք, որ Ադրբեջանն ունի նման միտում, այդ դեպքում ՀՀ քայլերը պետք է լինեն երկիրը արտակարգ իրավիճակին նախապատրաստելը: Չնայած ես վստահ եմ, որ պատերազմ չի վերսկսվի, բայց Ադրբեջանի համարժեք պատասխաններից մեկը հենց դա է:
«Իմ կարծիքով՝ այն, ինչ կատարվում է, դեռ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու քայլ չէ, նման բաներ 90-ական թվականներին եղել են, մենք շատ լուրջ հակահարվածներ ենք հասցրել պոստերին և բնակավայրերին, վերջինս հատուկ շեշտում եմ, արդյունքում՝ թուրքը լռել է: Դա է պետք անել, և ցանկալի է՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի շփման գծում դա արվի, որովհետև մենք այդ մասում չունենք բնակավայրեր, իսկ թուրքը՝ ունի: Այստեղ մեկ գյուղի են խփում, մենք այնտեղ 5-10 գյուղի կարող ենք խփել, 10 գյուղի կարող ենք նեղություն տալ: Մեկ գյուղի դիմաց՝ տասը գյուղ: Այստեղ 2 գյուղի են խփում, մենք այնտեղ՝ 20: Դա կստիպի, որ իրենք լռեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:
Երեկ Լեռնային Ղարաբաղում վիրավորված 4 զինծառայող տեղափոխվել է Երևան, նրանք գտնվում են ՀՀ ՊՆ կոնտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում։
«Մեր կողմից շատ պարզ է և հստակ, պետք է միշտ հակահարված հասցվի, և այդպես էլ արվում է: Մտածել, որ Ադրբեջանը կվերանայի իր որոշումը, այդպես չէ, որովհետև բուն պատճառն այն է, որ Ադրբեջանը վաղուց դարձել է ֆաշիստական բռնապետական պետություն, իսկ նման պետությունները հենց այսպիսի պահվածք էլ ունեն»,- ասում է Դավիթ Բաբայանը:
Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար մի շարք հայտնի հայտնի գործարարների, արվեստաբանների, հասարակական գործիչների, գործարար-պատգամավորների պարգևատրել է մեդալներով: Պարգևատրվել են՝
Համաշխարհային հանրությունը վկան եղավ հայության արժանապատիվ ու բացառիկ միասնական կեցվածքին: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացն արձանագրեց նոր՝ ավելի բարձր մակարդակ:
Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։
Ձեզանից կպահանջվի մայոնեզի տարայի քանակությամբ մեղր և ընկույզ: Մեղրի վրա ջուր ավելացրեք և խառնեք այնքան, մինչև կեֆիրանման զանգված ստանաք, ապա ավելացրեք 0.5կգ մանր աղացած ընկույզ, ամբողջը լավ խառնեք:
«Ադրբեջանը շանտաժ է անում և ակնկալում է, որպեսզի այդ վախի մթնոլորտը խթանի Հայաստանում և Ղարաբաղում արտագաղթը, թուլացնի պետությունը, բանակը, և, որ հայկական կողմերը գնան զիջումների»:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքեության ղեկավար Մարկ Հորթոնը, ապրիլին ԱՄՀ կանխատեսած 1%-ի փոխարեն աճը կլինի 2.5%, որ մասամբ պայմանավորված է միանվագ գործոններով, որոնք հաջորդ տարի չեն կրկնվի:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:
«Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն կկարողանա մասնակցել Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Սևիլիայի» հետ հանդիպմանը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 3-ին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Խոր Վիրապի խաչմերուկ» կոչվող հատվածում 4000-ից ավելի գյուղացիներ հիմնականում՝ Արարատի մարզի 20 գյուղերից, խաղողով բարձված բեռնատար մեքենաներով փակել են ճանապարհը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
Ամերիկաբնակ ֆլամենկո կիթառահար Վահագն Թուրգությանը այս տարվա հուլիսին Երևանում ներկայացրեց իր թվով չորրորդ՝ «Imagined frequencies», ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված երաժշտության հիմնական մասի հեղինակն ինքն է, բացառությամբ մեկ կոմիտասյան՝ «Հով արեք, սարեր ջան» երգի, որը կիթառահարը ձայնագրել էր հայտնի սևական երգչուհի Կոնչա Բուիկայի (Concha Buika) հետ:
«Սահմանադրական բարեփոխումների ընթացակարգը եղել է չափազանց թափանցիկ»,- համոզված է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ի սկզբանե սահմանադրական բարեփոխումների ընթացքը եղել է թափանցիկ, և ավելի քան մեկ տարի է՝ հանրությանը հայտնի են եղել այն սկզբունքները, որոնք կան այդ բարեփոխումների նախագծում:
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը Պորտուգալիայում կկայանա Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2016 թ. առաջնության ընտրական 9-րդ խմբի մրցաշարը, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 29-ին կմրցի տանտերերի՝ Պորտուգալիայի, հոկտեմբերի 1-ին՝ Անգլիայի, և հոկտեմբերի 4-ին՝ Սան-Մարինոյի հավաքականների հետ: