                        «Կադրերի բաժին N 168»-ում Միքայել Պողոսյանն է. «Կրքի գինը»
 
                                    «Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ ընթերցողներին իր կինոառաջարկն է ներկայացնում դերասան Միքայել Պողոսյանը, ով մեզ հետ զրույցում առաջարկեց բոլորովին թարմ տպավորություններով ազդեցիկ մի ֆիլմ, որ պատահաբար դիտել էր հեռուստաալիքներից մեկով՝ օրեր առաջ: Դերասանի նախընտրությամբ շաբաթ երեկոն անցկացնում ենք ռեժիսոր Մեթյու Չեփմենի «Կրքի գինը» (Matthew Chapman «The Ledge») ամերիկյան մելոդրամայի ընկերակցությամբ:
 Միքայել Պողոսյանն իր առաջարկած ֆիլմը մեզ հետ հեռախոսազրույցում այսպես մեկնաբանեց. «Այս ֆիլմում տպավորիչ կերպով ներկայացված են մարդկային մի քանի տեսակների հակադրություններ, այստեղ գործում է եռանկյունու հայտնի սկզբունքը: Մի կողմում՝ բոլոր կանոններով հավատացյալ մարդն է (հերոսը), ով այդ գիտակցությանն է եկել սեփական կյանքի անցած ուղով պայմանավորված, մյուս կողմում՝ թվացյալ ցինիկի կերպարն է: Ֆիլմի ընթացքում հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է իրականում հավատքը՝ ձևամոլությո՞ւն, թե՞ էքստրեմալ պայմաններում՝ հանուն ինչ-որ բանի դրսևորվող հատուկ վարք, երբ մոլի հավատացյալը ներկայանում է սեփական կոչմանը հակասող արարքներով, իսկ թվացյալ ցինիկը քրիստոնեավայել վարք է ցուցաբերում»:

Դեդեկտիվ Հոլիս Լուչեթթին ոչ միայն հիանալի ոստիկանական սպա է, այլև հաջողված հոբեվերլուծաբան: Սպայի հերթական հանձնարարականն է՝ կանխել կտուրին հայտնված տղամարդու ինքնասպանության փորձը: Հստակ տիրապետելով նման իրավիճակներում դեպքերի զարգացման ընթացքին՝ դեդեկտիվ Լուչեթթին այնուամենայնիվ հասկանում է, որ այս դեպքը բոլորովին այլ է: Նա ստիպված է լսել սիրո անհավանական մի պատմություն և հասկանալ, թե ինչ քայլերի կարելի է գնալ՝ հանուն այդ սիրո:
Գլխավոր դերերում հանդես են գալիս դերասաններ Լիվ Թեյլորը, Չարլի Հաննեմն ու Պատրիկ Ուիլսոնը: Ֆիլմը նկարահանվել է 2011թ. ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում:
2011թ. Սանդենսի կինոփառատոնում (Sundance Film Festival) «Կրքի գինը» ռեժիսոր Մեթյու Չեփմենին բերում է «Ժյուրիի Գլխավոր մրցանակը» (The Jury Grand Prix):
Ի դեպ, ֆիլմի ռեժիսոր Մեթյու Չեփմենն անգլիացի հայտնի բնագետ Չարլզ Դարվինի ծոռն է:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը