Անկախ նախկինում արտահայտված դիրքորոշումներից՝ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվեցին միայն 10 պատգամավորներ: Նրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Զարուհի Փոստանջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Հեղինե Բիշարյանը և Իշխան Խաչատրյանը:
«ԴիջիԹեք 2015» 11-րդ ամենամյա ցուցահանդեսի մասնակից ընկերությունների թիվն այս տարի աճել է շուրջ 70 տոկոսով: Անցած 3 օրերի ընթացքում տեխնոլոգիական ոլորտով հետաքրքրվողները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու շուրջ 170 առաջատար ընկերությունների տեխնոլոգիական լուծումներին և առաջարկներին:
Մեծ է Հովհաննես Զանազանյանի ավանդը մեր ֆուտբոլի փառահեղ հաղթանակներում, մեր ժողովրդի սիրելի «Արարատի» վերելքներում, և պատահական չէ, որ Հովհաննես Զանազանյանի անվան հետ է զուգակցվում «Արարատի» լեգենդար ավագ տիտղոսը՝ շնորհված ժողովրդի կողմից: Նրա ֆուտբոլը ոգևորության, երջանկության և հպարտության բազում պահեր է պարգևել մեր երկրին և մեր ժողովրդին:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատագամվոր Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Նա հայտարարեց, որ այսուհետ հարցազրույց կտա միայն համապատասխան վճարի դիմաց: Ալեքսանյանի հարցազրույցն արժե ոչ պակաս, քան 500 եվրո:
Սահմանադրության փոփոխությունների նախագծի լրամշակված տարբերակով ավելի մեծ կայունություն ապահովելու նպատակով սահմանվել է, որ ԱԺ-ն ՀՀ վարչապետին անվստահություն կարող է հայտնել և փոխել ոչ շուտ, քան վարչապետի նշանակումից մեկ տարի հետո: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Հոկտեմբերի 2-4-ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում կազմակերպվեց Digitec-expo 2015-ի 11-րդ ամենամյա ցուցահանդեսը, որն իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Digitec-expo-ն այս տարի բացառիկ էր և՛ մասնակից ընկերությունների լայն աշխարհագրությամբ, և՛ քանակով:
PicsArt առաջատար բազմաֆունկցիոնալ լուսանկարների խմբագրման և նկարչական հավելվածն ու սոցիալական ցանցն իր տաղավարն ուներ Digitec-Expo2015-ում, որտեղ մարդկանց հսկայական հերթ էր գոյացել: Հիշեցնենք, որ Picsart հայկական ֆոտոխմբագրիչ հավելվածն իր եկամտաբերությամբ և ավելի քան 200 միլիոն օգտատերերով կարողացել է հայտնվել ներդրող ընկերությունների ուշադրության կենտրոնում:
Zangi հավելվածն արդեն թույլ է տալիս ուղարկել հայատառ, հայկական կոնտեքստով ստիկերներ: Digitec-expo 2015 ցուցահանդեսի շրջանակներում մասնակիցներին տրվում էր հայատառ ստիկերներն անվճար ուղարկելու հնարավորություն: 168.am-ի հետ զրույցում «Զանգի Թեքնոլոջիսի» տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը ներկայացրեց հավելվածի ստեղծման պատմությունն ու հավելվածում կատարված փոփոխությունները:
Ձկան յուղի բաղադրության մեջ մտնում են մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և օմեգա-3 թթուներ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին՝ դրա լիարժեք աշխատանքի համար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ձկան յուղի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է սրտի կաթվածի, ինչպես նաև՝ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը:
Ծագումով պակիստանցի ամերիկացի դիզայներ Բենազ Ֆարախին ստեղծել է կանացի հագուստ, որն ի վիճակի է փոխել իր արտաքին տեսքը տղամարդու հայացքի ներքո, գրում է The Daily Mail-ը:
Ծանր օրվանից հետո լիցաքաթափվելու համար կտրած անանուխը խառնեք ծովային աղի և ձիթապտղի յուղի հետ և այն քսեք ոտքերին:
«Լինելով ԵՏՄ անդամ՝ մենք որոշակի արտոնություններ ունենք, և այս առումով, իհարկե, արդարացված էր Եվրասիական տնտեսական միության մեջ ներգրավվելը»,- ասում է Գագիկ Մինասյանը:
Հոդացավը շատ տհաճ երևույթ է. այն խանգարում է աշխատել, գլուխ հանել տնային գործերից: Որոշ մարդկանց մոտ հոդացավեր սկսվում են դժվար օրվանից հետո և անցնում են միայն ամբողջական հանգստից հետո: Սակայն հոդացավը կարող է նաև քրոնիկական լինել՝ կապված հոդերի հիվանդությունների, օրինակ՝ արթրիտի հետ:
Kitchenmag.ru կայքը գրում է, որ մարդկանց վերաբերմունքը սննդին տարբերվում է: Նրանց մի մասի համար դա պարզապես միջոց է՝ ծախսված էներգիան վերականգնելու համար, իսկ մյուսների համար` հաճույք և վայելք: Բայց ընդհանուր է մի բան` քչերը գիտեն, թե ինչ է կատարվում նրանից հետո, երբ այն մտնում է մարդու օրգանիզմ: Սակայն սննդի մշակման ու յուրացման հարցերը շատ կարևոր […]
Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու դեպքից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի տված հանձնարարականը քննարկումների առարկա է դարձել:
Եթե տևական ժամանակ պայքարում եք ստամոքսի հատվածի ճարպերի դեմ և ոչ մի կերպ չեք հասնում արդյունքի, ձեզ ենք առաջարկում մի հրաշք բաղադրատոմս, որը ոչ միայն կօգնի ազատվել ստամոքսի ճարպերից, այլև օգտակար կլինի ընդհանուր առողջության համար:
Ցանկանում են նաև շնորհակալություն հայտնել ԶԼՄ-ներին, քանի որ վերջին ժամանակները ես ինձ նողկալի եմ պահել նրանց հանդեպ: Դե, այդպիսի մարդ եմ ես: Շնորհակալություն եմ հայտնում նաև ընկերներիս, Ժորժե Մենդեշին և մորս: Եվ «Ռեալի» նախագահին` այն միջոցառման համար»,- Goal.com-ի փոխանցմամբ՝ ասել է Ռոնալդուն:
Այս երեք բաղադրիչներից ամենահզորը, թերևս, քրքումն է: Սա հրաշալի համեմունք է, որն ունի հակաբորբոքային հատկանիշներ: Գիտականորեն ապացուցված է, որ քրքումը կանխարգելում է մի քանի տեսակի քաղցկեղներ, օրինակ՝ աղիքային, շագանակագեղձի, ուղեղի և կրծքագեղձի:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.
Պարգևի հավակնորդների ընդլայնված ցուցակում 59 ֆուտբոլիստներ են: La Gazzetta dello Sport-ին հայտնի է դարձել թեկնածուների ընդլայնված ցուցակը, որի մեջ ընդգրկվել են «Բարսելոանյի» 9 «Ռեալի» միանգամից 7-ական ֆուտբոլիստներ:
Մի քանի օր առաջ ընկերներից մեկը կատակով ասաց, որ Արմենչիկին Վաստակավորի կոչում են տվել, քանի որ շատ լավ է վաստակում: Միգուցեև ճի՞շտ է: «Նոկիա» թատրոնում Թոնի Բրեքստոնի և Լեդի Գագայի ֆոտոների կողքին մեր Արմենչիկի նկարն է դրված: Միգուցե նաև դրա համար է նա Վաստակավոր արտիստ կոչվում: Ամեն դեպքում ինձ թվում է՝ սխալ էր նրան Վաստակավորի կոչում տալը: Բայց ես, ապրելով Լոս Անջելեսում, որտեղ բնակվում է 1 մլն 500.000 միլիոն հայ, վստահ եմ, որ 1 մլն 475.000-ը կարծում է, որ ես սխալ եմ: Արմենչիկին ու նրա երգերը շատ են սիրում ԱՄՆ-ում:
Ֆրանսիացի մոդելավորող Պիեռ Կարդենը վաճառքի է հանել Ֆրանսիայի Լազուրե ափին գտնվող իր Պղպջակների պալատը: 93-ամյա դիզայներն անշարժ գույքը գնահատել է 455 մլն դոլար:
«Հայաստանը բազմիցս առաջ է քաշել այն թեզը, որ, եթե ուզում եք՝ շփման գծում ունենանք գոնե կառավարելի իրավիճակ, ապա դիպուկահարներին հետ քաշեք: Բազմաթիվ անգամ է այս հարցը բարձրացվել, բայց Ադրբեջանը, տարբեր պատճառներով, խուսափում է այս խնդրից, մինչդեռ բոլորս լավ հասկանում ենք՝ դիպուկահարների առկայությունը շփման գծում ուղղակիորեն լարվածության նպատակ է հետապնդում: Պետք է փաստել մի բան՝ Հայաստանը երբեք չի նախաձեռնում իրավիճակի սրացում»:
Ցանկացած տրամաբանող մարդ, ով ցանկություն չունի ուղղակի ամեն ինչում սևը տեսնել, կարող է ընդունել, որ այնքան էլ դյուրին չէ գնել մի կառույց, որը 200 մլն-ից ավելի պարտք ունի և պահանջում է արդիականացման, կարգավորման ահռելի ներդրումներ՝ երկարաժամկետ կտրվածքով հետգնման հավանականության մեծ անորոշությամբ:
Որպես «կարմիրների» մարզիչ «Էվերթոնի» հետ խաղը կլինի վերջինը 42-ամյա մասնագետի համար:
Սխտորը դարեր ի վեր օգտագործվող բնական դեղամիջոց է, որն օգտակար է գրեթե ամեն ինչի համար: Բացի առողջարար հատկանիշներից, այս հրաշալի մշակաբույսը նաև օգտագործվում է մաշկի խնամքի միջոցների բաղադրության մեջ:
Այստեղ ավելի շատ պետք է իրենց բարձրության վրա գտնվեին և´ վարույթն իրականացնող մարմինները՝ քննիչը, դատախազը, նաև նրանց վերադասները, և´ նաև դատարանը: Ընդամենը մի քանի օր առաջ, երբ երկարացրեցին Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը, այս փաստերն արդեն իսկ հայտնի էին: Եվ մենք՝ պաշտպաններով, ուղղակի մեզ կոտորելով, ասում էինք՝ այս փաստերը կան, այս ցուցմունքները կան, այս պայմաններում, հարգելի դատարան, դուք բացարձակ գնում եք ապօրինության, բառիս ամենալայն իմաստով՝ գնում եք ապօրինության. ընդամենն ունենալով փսիխոպատ անձնավորության մի իրարամերժ ցուցմունք՝ դուք արդեն երկու ամսից ավելի 20 տարեկան տղային կալանքի տակ եք պահում: Բայց այդ պայմաններում, տեսեք, որ դատարանը կալանքի ժամկետ երկարացրեց: Ա՛յ, սա է սարսափելին, հավատացեք, ա՛յ, սա ամենավտանգավորն է:
Տնական դիմակների հիմնական խնդիրը մաշկից կեղտը հանելը, ծակոտիները մաքրելն ու բորբոքումները հանգստացնելն է: Բորբոքումները հիմնականում ի հայտ են գալիս, այսպես կոչված՝ T հատվածում՝ ճակատին, քթին և ծնոտին: Դիմակը պատրաստելուց առաջ, նախ՝ պետք է մի քանի փաստ հաշվի առնել՝
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը կարծում է, որ այս մրցաշրջանում «Ոսկե գնդակը» կստանա իր ակումբակից Լիոնել Մեսսին:
Երկրորդ միջին քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն, 38-ամյա բրիտանացի Կառլ Ֆրոչը չի հավատում, որ գերծանր քաշային կարգում WBA, WBO և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի վնասվածքն իրական է: