Լավ կրթությունը ձեր առջև կբացի շատ հնարավորություններ, իսկ այսօր լավ կրթություն կարելի է ստանալ նաև առանց շատ գումարներ ծախսելու:
Սրտանոթային հիվանդություններն ամենատարածված հիվանդություններից են, ինչպես նաև՝ մահացության դեպքերի հիմնական պատճառներից մեկը: Իհարկե, այս հիվանդությունների պատճառները կարող են լինել գեները, կյանքի ոճը, պասիվ ֆիզիկական վիճակը, սնունդը և սթրեսը:
Հարուստ հրեան իմանում է, որ կինն իրեն նկարչի հետ դավաճանում է: Նա մեծ գումարի դիմաց իր մրցակցին պատվիրում է նկարել սեփական կնոջ դիմանկարը: Չորս երկար ու ձիգ տարիներ նկարիչն էսքիզի վրա է աշխատում: Արդյունքը հիանալի ստացվեց, իսկ սերը՝ մարեց…
Եթե չեք լսել օրեգանոյի յուղի օգտակար հատկանիշների մասին, ապա ժամանակն է իմանալու, որ այս յուղն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ:
Նյու Յորքի նորաձևության շաբաթը մեկնարկեց սեզոնի ամենասպասված ցուցադրություններից մեկով՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությամբ:
Բոլորս էլ լսել ենք, որ հագեցած նախաճաշը մեր ստամոքսին թույլ է տալիս մնալ թույլատրելիի սահմաններում: Այժմ այս թեորիան գիտական բացատրություն ունի: Տեխասի համալսարանի գիտնականներն իրենց վերջին հետազոտություններում նկատեցին, որ մարդիկ, ովքեր առավոտյան հագեցած նախաճաշ են ունենում, օրվա ընթացքում 5 տոկոս քիչ կալորիաներ են օգտագործում, ինչը նրանց հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում 5 կիլոգրամով նիհարել:
Ռոբերտո Կարլոսը և նրա նախկին թիմակիցը` Լուիշ Ֆիգուն, Պրիմերայի դեսպաններն էին Գալա համերգի ժամանակ, որը տեղի ունեցավ հինգշաբթի:
Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ փորձել են գտնել մի դեղամիջոց, որն արդյունավետ կմաքրի արյունն ու ամբողջ օրգանիզմը տոքսիններից: Այդ նպատակով ստեղծվել են բազմաթիվ դեղահաբեր և դեղամիջոցներ, սակայն, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, այնպես էլ հիմա, շատերը նախապատվություն են տալիս բնական միջոցներին:
Սկզբում պետք է տաքացնել մեղրը մինչև 40 աստիճան: Այն պետք է լինի տաք, բայց ոչ եռման վիճակում: Մեղրի մեջ ավելացնում ենք ձիթապտղի յուղն ու չոր մանանեխը և հանգիստ խառնում ենք:
Մեզ համար ծնողներից թանկ և հարազատ մարդիկ չկան: Բացի կրթությունից ծնողները մեզ տալիս են այն, ինչը յուրաքանչյուր մարդու երջանկության հիմքն է. սեր, հոգատարություն, ջերմություն և աջակցություն: Երբեմն մենք այնքան ենք տարվում գործով, որ մոռանում ենք նրանց ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, կամ ասել, թե որքան շատ ենք մենք նրանց սիրում և գնահատում: Բայց երբեք ուշ չէ նրանց հայտնել Ձեր զգացմունքների մասին:
Համացանցում, սոցցանցերից բացի, բազմաթիվ կայքեր կան, որոնք մեզ կդարձնեն ավելի զարգացած և խելացի:
«ԵՏՄ-ում ստեղծվում է մի տիրույթ, որտեղ գոնե թափանցիկության որոշակի մակարդակ պետք է ապահովես, բնական է, որ մեր մրցակից չունեցող արտահանողները կամ ներմուծողները հակված չեն այդ թափանցիկությունն ապահովելու, ինչի պարագայում իրենք կներկայացնեն, որ իրենց ապրանքները մնացել են, իրացում գոյություն չունի, կամ մինչև ԵՏՄ-ն մեր արտահանման ծավալներն ավելի շատ էին, քան թե հիմա»:
«Վստահություն է ինձ տալիս այն, որ ես աշխարհի մեծագույն մարտիկն եմ: Ես իսկապես հավատում եմ դրան»,- ըստ Foxsports.com-ի՝ ասել է Ռուզին:
Նյութափոխանակությունն ուղղակիորեն կապված է մարմնի քաշի հետ: Արագ նյութափոխանակությունը նշանակում է՝ արագ մարսողություն և բջիջներում տարրերի արագ փոխանակում, որը դրական է ազդում մարմնի քաշի վրա: Ավելորդ քաշի խնդիրներ ունեցող մարդկանց նյութափոխանակությունը հաճախ դանդաղ է կատարվում:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը «Սաութհեմփթոնի» հետ խաղի նախօրեին կիսվել է վնասվածքների մասին ինֆորմացիայով:
«Ռոմայի» պաշտպան Լյուկա Դինը վնասվածք ստացավ Լուիս Սուարեսի խփած գոլի դրվագում:
Որպես սովետական ռեժիմի վերջին տասնամյակներին ասպարեզ իջած այլախոհ արվեստագետ` նա խորապես մտահոգ էր մարդկային էության մեջ սաղմնավորված բռնության և իշխելու` բոլորիս ծածուկ ցանկությունից.
Կենտրոնացված կառավարման մոդելի օտարումից հետո՝ ձևավորված նոր հարաբերությունների պայմաններում, բազմաթիվ հարցեր խոցելի դարձան մեզ համար: Կառավարման համակարգը, այսպես կոչված, ազատականության առաջին իսկ օրերից չառանձնացավ, չփայլեց իր արդյունավետության մակարդակով, ինչը մինչ օրս շարունակվում է: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով այսօր անդրադառնալով բելառուսական Գրոդնո քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին, ասաց, որ նրա առաջարկի մեջ դատապարտելի ոչինչ չկա:
«Բազմիցս է նշվում, որ սահմանադրական բարեփոխումների հարցում եղել է խորհրդակցություն Վենետիկի հանձնաժողովի հետ, բայց դա խորհրդակցություն չի եղել, այլ պարտադրանք»,- վստահ է «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, թե սահմանադրական բարեփոխումները պարտադրված են Գերմանիայի կողմից:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի պատանի հարձակվող Օդսոն Էդուարի հետ, ով հանդես է գալիս Ֆրանսիայի չեմպիոնների երիտասարդական թիմում:
Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը իրավապահների կողմից փնտրվել է միանգամից երկու գործով՝ մի գործով տուժողի, մյուսում՝ մեղադրյալի կարգավիճակում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր կքննի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը: Երեկ Տ. Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախաքննությունն իրականացնող մարմինը դիմել է դատարան՝ միջնորդելով ևս երկու ամսով երկարացնել նրա կալանքի ժամկետը:
ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ պատգամավոր Միքայել Մելքումյանը և հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի ասել, թե դեմ է սահմանադրական փոփոխություններին, ասել է, որ դրա ժամանակը չէ։ Ըստ նրա` իրականության մեջ գերկատարյալ փաստաթղթեր ու իրավիճակներ չկան, իսկ այս տեսքով նախագծին գուցե և կողմ լինեն։
Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու երբեմն անբացատրելի: Ձեր ուշադրությանը ներկայացվող ըմպելիքն ունի բազմակողմանի ազդեցություն:
Մեր մայրերը մեզ կյանք են տալիս ու ողջ կյանքում չեն դադարում մեր մասին հոգ տանել: Տաք հագնված կամ քաղցած լինելու մասին հարցերը մեզ հոգնեցնում են ու շատ հաճախ դառնում պատճառ, որ մենք վիրավորենք մեր ամենահարազատ մարդուն: Սա՝ անգամ այն դեպքում, երբ մայրերը մի կողմ թողնելով իրենց անձնական կյանքը՝ ամեն ինչ անում են մեզ համար, անհանգստանում ու մտածում են մեր ցանկացած որոշման մասին:
Անցած տարի հունվարի վերջին ստորագրվեց «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲ ընկերությունն ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառելու պայմանագիրը: Այդ ժամանակ «Քոնթուր գլոբալի» փոխնախագահ Գարի Լիվսլին, ով ստորագրել էր փաստաթուղթը, հայտարարել էր, թե իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է լրացնել իր կազմը «Լիդս Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի անգլիացի ֆուտբոլիստ Չարլի Թեյլորով:
Բոլորն էլ գիտեն, որ մեղրը բնական լավագույն դեղամիջոցն է, որը կարելի է օգտագործել գրեթե ցանկացած հիվանդություն բուժելու համար: Մեղրը հարյուրավոր տարիներ շարունակ օգտագործվել է ոչ միայն՝ որպես սնունդ, այլև՝ դեղամիջոց: Սակայն քչերը գիտեն, որ մեղրը՝ տաքացրած վիճակում, իրական թույն է և կարող է հակառակ ազդեցությունն ունենալ ամբողջ օրգանիզմի վրա:
«Իհարկե, ԵՏՄ կառույցը երկար կյանք չունի, բայց Հայաստանը երբևէ հանդես չէր եկել առաջարկներով, և կարծես հիմա փորձում ենք ավելի շատ խոսել ու ավելի շատ հանդես գալ առաջարկներով, քան ԵՏՄ անդամ մյուս երկրները: Վարչապետն առաջարկեց ԵՏՄ շրջանակներում երկրների միջև առևտուրն իրականացնել ռուբլով: Իսկ մինչ այդ Պուտինն առաջարկել էր առևտուրն իրականացնել ազգային արժույթներով: ԵՏՄ շրջանակներում ռուբլով առևտուրը բարձր ցուցանիշ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
«Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը մեկնաբանություններ է արել Եվրոպայի լիգայում «Ղարաբաղի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: