ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն տրվեց Հայաստանի 2016 թվականի պետական բյուջեի նախագծին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ վաղը նախագիծը կներկայացվի ԱԺ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վոլֆսբուրգին» (2:1), իսկ «Մանչեսթեր Սիթին»` մյունհենգլադբախյան «Բորուսիային» (2:1):
«928 մլն դրամ ենք հատկացնում գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման, հողի հարկի և անշարժ գույքի հարկի համար՝ բոլոր սահմանամերձ համայնքներին»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթի արդյունք կամ հետևանք կարող է լինել՝ միայն ու միայն հետագա հետևողական աշխատանքի շնորհիվ: Նման կարծիք 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր հետևանքների մասին:
«Նախագահի ելույթում շատ կարևոր և ինձ հաճելի էր այն բանը, որ չկար Եվրասիական տնտեսական միության մասին խոսակցություն, որ նախագահի ելույթը կառուցված էր համամարդկային արժեքներին բավականին մոտ, պաշտպանության խնդրի մասին էր, և այլն: Այսինքն՝ հարցեր, որոնք ընկալելի են ՄԱԿ-ում: Կարելի է ասել, որ չեզոք, դրական ելույթ էր»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր արդյունքների մասին:
Սննդակարգն իմունիտետի կարևոր մասնիկներից մեկն է: Ճիշտ մթերքներ ուտելով՝ օգնում ենք իմունային համակարգին ճիշտ աշխատել և պայքարել ինֆեկցիաների դեմ: Ձեզ ենք ներկայացնում ամենահզոր մթերքների ցանկը, որոնք կօգնեն ձմռանն առողջ մնալ:
Նա նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի կապակցությամբ բացարձակ ոչ մի արձագանք չի սպասում. «Այդ իրավիճակը նրանից չէ, որ նախագահը ելույթ չէր ունեցել, կամ բոլորը սպասում էին, թե ինչ ելույթ պետք է ունենա, որ սահմանային լարվածությունը վերանա: Սահմանային լարվածությունը նրանից է, որ կա Լեռնային Ղարաբաղի խնդիր, իսկ ԼՂ խնդիրը ելույթներով չի որոշվում: Դա գործողություններով է որոշվում»:
Շատերը տառապում են վարիկոզային երակների պատճառով: Ավելի հաճախ այս խնդիրներն ի հայտ են գալիս կանանց մոտ:
Բրազիլիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոնալդոն մտադրություն ունի Չինաստանում բացել 30 ֆուտբոլային դպրոց:
«Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեռ ՌԱՕ» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ փոխգործակցության համար և ընդգծել վարչապետ Աբրահամյանի հետևողականությունն ու նպատակամղվածությունը՝ ծրագրի մշակման և իրականացման գործում:
«Նախագահի ելույթում արտացոլվեց այն, ինչ որ պետք է ասվեր, բնականաբար, և միջազգային հանրությանն էր հիմնականում կոչ արվում, որ ևս մեկ անգամ հավասարություն չդրվի և գնահատականները ճիշտ դրվեն, թե որ կողմն է հիմնականում շահագրգռված ագրեսիայում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի և դրա հնարավոր հետևանքների մասին:
Մոսկվայի Յակիմանկա շրջանի դատարանը բավարարել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության նախագահ Դանիլ Խաչատուրովի ու ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոյի ամուսնալուծության դատական հայցը։ Այս մասին հայտնում է Forbes-ը՝ հղում կատարելով Խաչատուրովի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովին:
Ադրբեջանում իշխանության գլուխ կանգնած «ալիևյան կլանը» ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային կյանքն իր համար արժեք չունի: «Մարդկային կյանքն» ասում եմ լայն համատեքստում, չեմ առանձնացնում ազգությունը: Շատ մեծ խելք ու տրամաբանություն պետք չէ հասկանալու համար, որ, եթե դու փոխում ես կիրառվող զինատեսակները, ապա քո դեմ էլ կփոխեն, երբ դու սկսում ես հարված հասցնել թիկունքին, ապա քո թիկունքին էլ կհարվածեն, երբ անցնում ես խաղաղ բնակչության ռմբահարմանը, նույնը քեզ էլ կանեն, եթե դիմում ես սադրանքի՝ մարդկային կյանքերի վրայով անցնելով, նույնը քեզ կանեն:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ` անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին:
Սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված…
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո վերադարձել է Մոսկվայի «Սպարտակի» հերթական մարզման ընդհանուր խումբ:
«Սևիլիայի» կողմից վարձակալված դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հաղորդել է, որ իր նախկին ակումբակից Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրվել է «Յուվենթուսով»:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասաց, որ դրա մեջ ոչ մի նորություն չկար. «20 տարի առաջ էլ էին նույն բանն ասում, հիմա էլ»:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ Սյունիքի մարզպետ սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ինձ այսօր զեկուցեցին, որ նախաքննության մարմնից միջնորդություն ենք ստացել խափանման միջոցի փոփոխության հետ կապված՝ պայմանավորված նրանով, որ առերեսման արդյունքում ինչ-որ նոր հանգամաքներ են ի հայտ եկել: Այսօր ստացել ենք, կուսումնասիրենք: Գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ»,- ասաց նա:
Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի բաժնետոմսեր, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀդրամ` բանկի կապիտալի մոտ 10%-ը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի:
«Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:
Հակառակորդի գնդակից սեպտեմբերի 2-ին բեկորային վնասվածքներ ստացած՝ Տավուշի մարզի Կոթի համայնքի 42-ամյա բնակիչ Նազիկ Թումանյանը դուրս է գրվել հոսպիտալից:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Goal.com-ի ընթերցողները մասնակցել են քվեարկության՝ պարզելու՝ ով է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն: «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը հաղթող է ճանավել այս քվեարկությունում: Կասիլիասի օգտին քվեարկել է ընթերցողների 33 տոկոսը:
Բնական սննդի կողմնակիցներին կոկոսի յուղն անհանգստացնում է: Մասնագետների պնդմամբ՝ կոկոսի յուղը կանխարգելում է սրտի հիվանդությունները, արագացնում քաշ կորցնելու գործընթացներն ու լավացնում իմունային համակարգը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների գործով նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին ավտոմեքենայի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքն իրավապահների կողմից որակվեց` որպես սպանության փորձ. քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, քննում է ԱԱԾ-ն:
Իսպանական «Sport» պարբերականը ցանկացել է պարզել, թե կատալոնական ակումբում Մեսսիի բացակայության պայմաններում ում են ամենաշատը վստահում երկրպագուները: Խոսքը վերաբերել է հարձակման գծի ֆուտբոլիստներին: