«Խաղողը պետք է մթերվի ամբողջապես, դաշտում չի մնալու»

Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեց խաղողի մասին:

Ս.Կարապետյանը զեկուցեց, որ ընդհանուր 49 մթերողից 32-ը սեպտեմբերի 7-ից սկսել են մթերման աշխատանքները, իսկ Վայոց Ձորում մթերումը կսկսվի հոկտեմբերի 1-ից հետո: Նախարարի խոսքով՝ Տավուշում աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, 5 մթերողներից 3-ը սկսել են մթերել, մյուսներն էլ առաջիկա օրերին կսկսեն:

«Իհարկե, խաղողի մթերումների ընթացքում կան խնդիրներ՝ հասկանալի պատճառներով,- ասաց Ս.Կարապետյանը՝ հավելելով, որ ֆինանսական խնդիրներ կան, տարրաները լիքն են՝ արտահանման խնդրիների պատճառով,- Սակայն բոլորի կողմից այն մոտեցումը կա, որ խաղողը պետք է մթերվի ամբողջապես, դաշտում չի մնալու: Եղած դժվարություններով հանդերձ՝ մթերումները նորմալ անցկացնելու ենք:»:

Ս.Կարապետյանը նշեց, որ ադրեն 80 հազար տոննա մթերվել է, բերքի ծավալները բավականին ավել են՝ 30%-ով, անցած տարի 281 հազար տոննա էր եղել, իսկ այս տարի կլինի 300 հազար տոննա. «Առաջարկը ավելին է, քան պահանջարկը, սակայն խորչընդոտները կհղթահարենք Ձեր օգնությամբ»:

Կարդացեք նաև

ՀՀ վարչապետը հանձնարարեց իրականացել ամենօրյա աշխատանք՝ խաղողի մթերումներն ամբողջությամբ և առանց խնդիրների կատարելու համար:

Տեսանյութեր

Լրահոս