
Ֆրանսիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառվում են

Հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Տոմսերն արդեն վաճառքում են:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսեր billetterie.fff.fr կայքից: Հայկական կողմին հատկացվել է «Ալյանս Ռիվիերա» մարզադաշտի հյուսիսային տրիբունայի Garibaldi C3 սեկցիան: Տոմսերի արժեքն է՝ 15 եվրո:
Սիրարփի Աղաբաբյան