2014 թվականի ամենաթանկ հայկական ֆիլմերը
Հանրապետության կինոարտադրող 3 կազմակերպություններում 2010թ. թողարկվող 48 ֆիլմերից 2014թ. ավարտվել է 36-ի արտադրությունը: Խոսքը վերաբերվում է բյուջետային ֆինանսավորմամբ արտադրված ֆիլմերին։
Նախորդ տարի ավարտված 36 ֆիլմերից 4-ը լիամետրաժ են, 4-ը՝ կարճամետրաժ, 13-ը՝ փաստավավերագրական, 7-ը՝ անիմացիոն։
36 ֆիլմերի արտադրության վրա ծախսվել է ընդհանուր առմամբ 638.9 մլն դրամ։ Այդ գումարից շուրջ 598 միլիոնը եղել է պետական և համայնքային բյուջեների հաշվին, 128.8 միլիոնը՝ նվիրատվությունների, մնացածը՝ այլ այլ աղբյուրներից։
Նախորդ տարի ավարտված ամենաթանկ նախագիծը եղել է «Անահիտ» անիմացիոն ֆիլմը, որի արտադրական ծախսերը կազմել են 228 միլիոն դրամ։
«Լուսավոր շրջան» լիամետրաժ ֆիլմը իր բյուջեի մեծությամբ երկրորդն է՝ 91.9 մլն դրամ։
Երրորդ տեղում նույնպես անիմացիոն ֆիլմ է՝ «Վիշապագորգը», 29 մլն դրամ բյուջեով։
Ի դեպ, վեր նշված 3 կազմակերպություններում շարունակվում է 12 ֆիլմերի արտադրությունը, որոնց ավարտը նախատեսված է 2015-2016թթ։
Ամենաթանկ ֆիլմը, որը նախատեսվում է ավարտել այս տարի, Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» լիամետրաժ խաղարկային ֆիլմն է։ Ըստ տեղեկանքի, այս ֆիլմի արտադրական ծախսերը կազմում են 60.5 մլն դրամ, որից 30 միլիոնը ծախսվել է 2014 թվականին։
Ֆիլմը, որը ներկայացնում է Կոմիտասի Մեծ Լռությունը 1915 թվականից հետո, մոտ ժամանակներս կներկայացվի հանդիսատեսի դատին։