Ազատվեք ոտքերի և պարանոցի ցավերից՝ պարզ բաղադրատոմսի միջոցով

Պարանոցի և ոտքերի ցավը ժամանակակից աշխարհում ամենահաճախ հանդիպող առողջական խնդիրներից մեկն է: Դրա լուծման համար interesbook-ը ներկայացնում է բնական միջոցներով պատրաստված բաղադրատոմս:

Խանութից գնեք 150 գրամ կերակրի ժելատին: Այս չափաքանակը կբավականացնի 30 օրվա համար:

Երեկոյան 5 գրամ ժելատինի վրա ավելացրեք քառորդ բաժակ սառնարանում սառեցրած ջուր: Թողեք խառնուրդը մնա սենյակային ջերմաստիճանում: Երբ ժելատինն ուռչի՝ խառնուրդը գիշերվա ընթացքում կվերածվի ժելեի: Առավոտյան դատարկ ստամոքսին խմեք այս խառնուրդը: Եթե համը ձեզ այնքան էլ դուր չգա, կարող եք վրան հյութ, մեղր, յոգուրտ կամ թթվասեր ավելացնել:

Գործողությունը պետք է կատարել 7 օր շարունակ: Այս բաղադրատոմսն օգտագործող մարդիկ պնդում են, որ պարանոցի և ոտքերի ցավերն իսպառ վերանում  են 7 օրվա ընթացքում:

Կարդացեք նաև

Բուժման ամբողջական կուրսը տևում է 1 ամիս: Այն պետք է կրկնել 6 ամիսը մեկ անգամ, ոչ ավել: Այս բաղադրատոմսը հոդերը վերականգնող լավագույն միջոցն է:

Ժելատինը կենդանական ծագման մթերք է, որը ստանում են խոշոր եղջերավոր անասունի վերամշակված շարակցական հյուսվածքներից՝ ոսկորներ, կալոգեն:  Այդ իսկ պատճառով այն դրական է ազդում ներքին մանրաթելերի և մանր անոթների վրա:

Այս ամենին գումարած՝ ժելատինը պարունակում է 2 ամինաթթուներ՝ պրոլին և հիդրոսիպրոլին: Երկուսն էլ արդյունավետ կերպով վերականգնում են օրգանիզմի շարակցական հյուսվածքները:

Ժելատինը նաև նպաստում է շարակցական հյուսվածքների աճին ու ծավալին, ինչը շատ կարևոր է վնասված անոթների դեպքում:

Բացի այդ, ժելատինը նաև՝

  • Ամրացնում է սրտի անոթներն ու մկանները
  • Լավացնում է նյութափոխանակությունը
  • Պահպանում է մաշկի առողջ վիճակը
  • Հյուսվածքները դարձնում է էլաստիկ
  • Կանխարգելում է օստեոպարոզի և օստեոարթրիտի զարգացումը
  • Արագացնում  է եղունգների և մազերի աճը:

Եթե սաստիկ ցավեր ունեք կամ այլ առողջական խնդիրներ, խորհուրդ ենք տալիս անմիջապես դիմել բժիշկի: Ինքնաբուժությունը կարող է վտանգավոր լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս