
Կայացավ Հայաստանի Գավաթի վիճակահանությունը

Սեպտեմբերի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ Հայաստանի Գավաթի 2015-2016 թթ. խաղարկության վիճակահանությունը: Հայաստանի Գավաթի խաղարկությանը կմասնակցեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 8 թիմերը:
Պայքարը կսկսվի 1/4 եզրափակչից, որտեղ կհանդիպեն հետևյալ զույգերը՝
«Փյունիկ»-«Գանձասար»
«Ուլիս»-«Բանանց»
«Միկա»-«Շիրակ»
«Ալաշկերտ»-«Արարատ»
Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ:
Կիսաեզրափակիչներում միմյանց հետ կմրցեն
«Միկա»-«Շիրակ»/«Փյունիկ»-«Գանձասար» և «Ուլիս»-«Բանանց»/«Ալաշկերտ»-«Արարատ» զույգերի հաղթողները:
Քառորդ եզրափակիչի առաջին խաղերը կկայանան հոկտեմբերի 21-ին և 28-ին, պատասխան խաղերը՝ նոյեմբերի 4-ին և 25-ին։ Եզրափակիչը տեղի կունենա 2016 թվականի մայիսի 4-ին։
Սիրարփի Աղաբաբյան