Բաժիններ՝

Չիվնինգ կրթաթոշակներ՝ Մեծ Բրիտանիայում ուսանելու համար

ARMACAD ընկերությունը տեղակացնում է Մեծ Բրիտանիայում 2016-17թթ. ուսումնական տարում կրթություն ստանալու համար հայտարարված կրթաթոշակի մասին, որին կարող են դիմել ուսումնատենչ, առաջնորդության ներուժով աչքի ընկնող երիտասարդ մասնագետներ:

Կրթաթոշակին կարելի է դիմել օգտագործելով միայն առցանց համակարգը, սակայն մինչ այդ համոզվեք, որ համապատասխանում եք բոլոր պայմաններին:

Անհրաժեշտ է

  • հավաստիացման երկու նամակ անգլերեն լեզվով
  • անձնագիր/ ազգային ID քարտ
  • համալսարանական փաստաթղթեր
  • ընտրված երեք տարբեր մագիստրոսական ծրագրեր

Ծրագրին դիմելուց հետո կարող եք մինչև 2016թ. հուլիսի 14-ը դիմումին ավելացնել անգլերենի իմացության աստիճանը և ստացած հրավերները:

Կարդացեք նաև

Հայ դիմորդները կարող են ընտրել ուսումնական ցանկացած ծրագիր, սակայն առավել խրախուսվում են դիմումները, որոնք կլինեն հետևյալ բնագավառներում.

  • հակամարտությունների կանխում
  • ժողովրդավարություն
  • տնտեսական բարեփոխումներ
  • արդյունավետ կառավարում
  • մարդու իրավունքներ
  • խաղաղության հետազոտություններ (Peace studies)
  • օրենքի գերակայություն
  • անվտանգություն
  • սոցիալական առաջխաղացում
  • տնտեսական զարգացում

Դիմումների վերջնաժամկետը 2015թ. նոյեմբերի 3-ն է:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Chevening Scholarships to study in the United Kingdom 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս