
Հենրիխ Մխիթարյանը՝ 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

WhoScored.com-ը կազմել է Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Հենրիխը Լևերկուզենի «Բայերի» հետ խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահը Ռալֆ Ֆարմանն է՝ «Շալկեից»:
Պաշտպանների ցանկն ունի հետևյալ տեսքը՝ Մաթիաս Գինտեր «Բորուսիա Դորտմունդ», Մատս Հումելս «Բորուսիա Դորտմունդ», Յաննիկ Վեստերգոր «Վերդեր», Կոստաս Ստաֆիլիդիս «Աուգսբուրգ»:
Կիսապաշտպաններ՝ Քինգսլի Կոման «Բավարիս», Յունուս Մալի «Մայնց», Շինջի Կագավա «Բորուսիա Դորտմունդ», Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա Դորտմունդ»:
Հարձակվողներ՝ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ «Բորուսիա Դորտմունդ», Անտոնի Մոդեստ «Քյոլն»:
Սիրարփի Աղաբաբյան