Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Հայտնի ֆուտբոլային գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շահերը, նոր ակումբ է փնտրում ֆուտբոլիստի համար:

Don Balon-ի տվյալներով, 30-ամյա պորտուգալացին մտադրված է հեռանալ «Ռեալից»` գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով, ով պատրաստվում է կառուցել թիմը կիսապաշտպան Գարեթ Բեյլի շուրջը:

Նշվում է, որ Ռոնալդուն արդեն բանակցություններ է վարում «ՊՍԺ»-ի, «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որի կազմում նա ավելի վաղ հանդես է եկել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն ցանկանում էր լքել «Ռեալը» դեռ այս ամառ` ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի քննադատության պատճառով:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Ռեալի» հարձակվողի պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս