Բաժիններ՝

Մարզական մամուլը՝ Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին

Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի «Հոֆենհայմ» – «Բորուսիա» հանդիպման 2-րդ խաղակեսից խաղադաշտում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Բրիտանական Goal.com պարբերականը գնահատելով ֆուտբոլիստների խաղը՝ խոսել է նաև Մխիթարյանի մասին:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 3 գնահատականը` 5 բալանոց համակարգով:

«Արագ նետվեց «Բորուսիայի» առջևի գիծ և անցավ գործողությունների: Նկատվում էր, որ դաշտում է ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- գրում է հեղինակավոր պարբերականը:

Կարդացեք նաև

Իսկ գերմանական DerWesten պարբերականը դորտմունդցիների կազմում լավագույնն է ճանաչել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով ստացել է 2 գնահատականը:

«Փոխարինեց Հոֆմանին երկրորդ կեսում ու «Բորուսիայի» հարձակման կառուցողական գործողությունները շատ ավելի որակյալ դարձրեց: Հրաշալի փոխանցումներ կատարեց Կաստրոյին (71-րդ րոպե) ու Ռամոսին (86-րդ րոպե): Սակայն նրա գործողություններում ևս անփութությունը շատ էր»,- գրում է հեղինակավոր պարբերականը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս