Կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:
Սոյայի հիմքով կաթնախառնուրդների մեջ պարունակվում են գենետիկորեն մոդիֆիկացված սպիտակուցներ: Բացի դրանից՝ կան նաև, այսպես կոչված, «ֆիտոէստրոգեններ», որոնք օրգանիզմում նույն ազդեցությունն ունեն, ինչ կանացի հորմոնները։ Դրանցով կերակրվելու դեպքում երեխաները կարող են լուրջ խնդիրներ ունենալ, հատկապես տղա երեխաների համար դա շատ վտանգավոր է:
«Մանդատը հո ինքնանպատակ չէ՞, եթե դա կարող է օգտակար լինել շարժման համար, կարելի է քննարկել որոշ ընդդիմադիրների հետ: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասում է Ա. Արզումանյանը:
Մոտ 10 օր առաջ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ Սան Ֆերնանդոյում խարդախության համար ձերբակալվել են մի խումբ հայեր, որոնք գողանալով տարբեր անձանց անձնական տվյալները և հարկերի վերադարձի կեղծ հայտարարագրեր լրացնելով՝ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունից (IRS – Internal revenue service) ստացել են շուրջ 10 միլիոն դոլար։
Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին, 92-ամյա մոր և 70-ամյա դստեր կյանքը չի հաջողվել փրկել: Նշենք, որ մայրը մահացել է փետրվարի 21-ին։
Եվրոպայում սովորելով` ես գիտեմ, թե որքան կարևոր են այդ կապերը, որ լավ ղեկավարը կարող է, այսպես ասած, արևի տակ տեղ գտնել քեզ համար:
«Թող ոչ մեկն իմ անվան հետ չկապի տասը դիակները, նույնիսկ հռետորաբանության համար, որովհետև այդ տասը դիակների պատասխանատվությունը պատկանում է ուրիշ տեղ: Հայ ժողովուրդը ողջ ճշմարտությունը չգիտի այդ տեղերի մասին»
Մենք ունենք մեծ, հեռանկարային, լավ ներդրումային համատեղ ծրագրեր: Հույս ունեմ, որ մենք այսօր հնարավորություն կունենանք այս ամբողջի մասին խոսել: Պակաս ակտիվորեն չեն զարգանում մեր կապերը քաղաքական ոլորտում:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ ոստիկանները հատուկ սահմանում ունեն անձրևի համար, և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին
Նախագահի հետ մենք հիմնականում քննարկում ենք շախմատային հարցեր, թեև երբեմն ես կարող եմ բարձրացնել հասարակությանը հուզող խնդիրներ:
Ամեն մի քայլ, որ անում ես, պետք է իմաստ ունենա: Եթե դուք ինձ կարողանաք բացատրել դրա իմաստը…»,- ասում է Վ.Հովհաննիսյանը
Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներին:
Հայաստանի ազգային արխիվում արդեն թվայնացվել է մոտ 25 հազ. թերթ փաստաթուղթ, որը կազմում է ընդհանուր արխիվային փաստաթղթերի մոտ 0.05%-ը:
«Եթե կա՛մ դատարանից, կա՛մ Սերժ Սարգսյանից ստանամ իավիճակի երաշխավորված լուծումը, որը թույլ կտա ճանաչել ժողովրդի կամքը, կդիտարկեմ հացադուլից դուրս գալը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը ուժ չգտավ ինքնաբացարկ հայտարարելու, մենք այսպես թե այնպես, ապրիլի 9-ին դուրս կգանք տոնելու մեր հաղթանակը»:
«Դա, իհարկե, կփոխի քաղաքական իրավիճակը, բայց համոզված եմ, որ նման քայլի չեն դիմի, քանի որ դրանք անձնավորված մանդատներ են»,- ասում է Սոս Գիմիշյանը:
Մեր պայքարը սիրո պայքարը է, իսկ սերը ես զգում եմ ամեն վայրկյան մեր հրապարակում: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մենք դեռևս չենք կարող խոսել բաց հանքի մասին, որովհետև մենք ինքներս չգիտենք` կլինի՞ բաց հանք, թե՞ ոչ, և հիմնականում տարվում են հետախուզական աշխատանքներ»,- ասում է ընկերության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն
«Սա Րաֆֆին է՝ ազնիվ, կիրթ, գրագետ, քաղաքակիրթ, հանդուրժող, ողջախոհ, մի խոսքով իսկական քրիստոնյա»:
Ես ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ այդ շարժումը կարող է հաղթական ավարտին հասնել, կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ինչ-որ ձեռքբերում գրանցել: Ակնհայտ է, որ իշխանությունը չի գնալու լուրջ զիջումների և պատրաստ չէ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ակնկալում, բերել և իշխանությունը հանձնել ժողովրդին:
Նշենք, որ կանխկի արտարժույթի շուկան արդեն արձագանքել է բորսայական խոսուն լռությանը։ Դոլարի առքի միջին գինը հասել է 411 դրամի, վաճառքինը՝ 414.5 դրամի։ Այսինքն՝ մեծացել նաև գնման և վաճառքի գնի տարբերությունը, ինչը խոսում է շուկայում առկա անորոշության մասին։
Գիտությունը շարժ է, դու պետք է միշտ շարժման մեջ լինես, որպեսզի արդյունավետություն ունենաս: Եթե արդյունք չես տալիս, կորչում ես, և քեզ ուղղակի «կուտեն»՝ ջունգլիների օրենքն է:
«Ես զարմանում եմ, որ Ձեր հնչեցրած հարցը դարձել է մի շարք լրատվամիջոցների աշխատանքային գործունեության հիմնաքար: Կարծում եմ` ներքաղաքական կյանքի այսօրվա օրակարգում բազմաթիվ կարևոր խնդիրներ կան, որոնց կարելի է բևեռել ԶԼՄ-ների ուշադրությունը»,- ասաց Ի. Տոնոյանը
Քիչ առաջ Ազատության հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլի մեջ գտնվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեցին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Ազգային ինքնություն և արվեստ» թեմայի շուրջ Հակոբ Հակոբյանի հետ այս հարցազրույցն արվել էր 2011թ. աշնանը և մինչ օրս չէր տպագրվել:
Հարգելի Րաֆֆի, եթե այդքանը հասկանում էիր, ինչո՞ւ այդ նույն 10 դիակների վրայով գնացիր Սերժ Սարգսյանի, այն էլ զորքերով շրջապատված, երդմնակալությանը, կամ Դու չէի՞ր, որ մինչև վերջերս այդ նույն չընտրվածին անվանում էիր «3-րդ նախագահ»:
Քաղաքացիների սոցիալական վիճակի և տնտեսական իրավունքների ոտնհարման հիմնական պատճառը շարունակում է մնալ իրական և լիարժեք տնտեսական մրցակցության բացակայությունը…
Անդրիաս Ղուկասյանը պահանջում է, որպես վկա դատարան հրավիրել Սերժ Սարգսյանին, ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը հարցին, Դավիթ Հարությունյանը ասել է. «Ես միջնորդության վերաբերյալ կհարտահայտեմ իմ կարծիքը դատարանում»:
«Ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին չվազի Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ ու չասի` Րաֆո՛ ջան, իշխանությունը վերցրու քեզ, նա իրեն պետք է կամ հրկիզի, կամ ինքնասպան լինի»:
Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց շրջել Ազատության հրապարակում ու բարևել հավաքվածներին:
«Առաջին անգամ բարձրաձայն ասում եմ՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ հարցներ, կողմ ես հացադուլին, ես կպատասխանեի՝ ոչ, որովհետև գիտեմ՝ ի՞նչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի արտաբերած խոսքը, դրա արժեքն ու հետևանքները»: