Մեր պայքարը սիրո պայքար է

Մեր պայքարը սիրո պայքարը է, իսկ սերը ես զգում եմ ամեն վայրկյան մեր հրապարակում: Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վեջինս շնորհակալություն հայտնեց մարդկանց «յուրաքանչյուրր բարեմախթանքի, օրհնանքի, մեկ-մեկ քննադատությունների և ընդհանուր առմամբ հավատքի» համար: «Մենք մեր «Բարևի» հեղափոխությունը տանելու ենք սիրով, հույսով, բարությամբ, հարգանքով և անհուն հավատարմությամբ՝ մեր պետության ժողովրդի ապագայի նկատմամբ: Երեկ խնդրեցի ու կրկնում եմ այսօր՝ ով գալիս է հրապարակ, լավատես, լիցքավորված իրավատեր ու ուժատու ես միմիայն ձեզ ուժ եմ տալու ու պահանջում եմ նույնը ձեզնից: Իսկ մենք հիմա հաղթական ընթացքի մեջ ենք ու ամեն մեկս պայքարի իր բաժինը պետք է տանի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բարի խոսքերի հետ մեկտեղ մարդկանցից օրհնաբեր պատգամներ է ստանում:

Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը Ազատության հրապարակում ասուլիս կտա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, իսկ ժամը 17:00-ին լրագրողների հացերին կպատասխանի հենց ինքը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս