Րաֆֆի Հովհաննիսյանի կառավարության կազմը (ցանկ)
168.am-ի էլեկտրոնային հասցեին հաղորդագրություն է եկել, ըստ որի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը: Ըստ հաղորդագրության՝ հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:Հաղորդագրությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից քաղաքական խորհրդակցությունների արդյունքում մշակվել է ՀՀ կառավարության հետևյալ կազմը.
ՀՀ կառավարություն
Տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ փոխվարչապետ, Նախարար` Արմեն Ռուստամյան
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
Նախարար` Արտակ Ղազարյան
Առողջապահության նախարարություն
Նախարար` Ռամելա Մարգարյան
Արդարադատության նախարարություն
Նախարար` Զարե Սինանյան
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Նախարար` Ստեփան Սաֆարյան
Արտաքին գործերի նախարարություն
Նախարար`Թերեզա Յերիմյան
Բնապահպանության նախարարություն
Նախարար` Մարիամ Սուխուդյան
Գյուղատնտեսության նախարարություն
Նախարար` Գագիկ Խաչատրյան
Էկոնոմիկայի նախարարություն
Նախարար` Սամվել Աբրահամյան
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն
Նախարար` Արծվիկ Մինասյան
Կրթության եւ գիտության նախարարություն
Նախարար` Խաչիկ Գևորգյան
Մշակույթի նախարարություն
Նախարար` Տիգրան Խզմալյան
Պաշտպանության նախարարություն
Նախարար` Ժիրայր Սեֆիլյան
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
Նախարար` Արմեն Մարտիրոսյան
Սփյուռքի նախարարություն
Նախարար` Սերժ Թանկյան
Տրանսպորտի եւ կապի նախարարություն
Նախարար` Հովիկ Մուսաելյան
Քաղաքաշինության նախարարություն
Նախարար` Զարուհի Փոստանջյան
Ֆինանսների նախարարություն
Նախարար`Բագրատ Ասատրյան
Արդյո՞ք այն կազմվել է որպես «ստվերային կառավարություն», խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված «այլընտրանքային կառավարությա՞ն մասին», թե՞ սա ՀՀ ապագա կառավարությունն է, պարզել չի հաջողվել:
Սակայն հստակ հայտնի է, որ կից տեղեկատվությունը գտնվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմում և արդեն իսկ հանձնարարական է ուղղվել համապատասխան պատասխանատու անձանց՝ տեղեկություններ հավաքել և պարզել ցուցակում ներառված որոշ (հասարակության և քաղաքական շրջանակների համար դեռևս անհայտ) ապագա նախարարների ինքնությունը, նախկին գործունեությունը, կապերը և այլն:
Փաստաթղթի լրջության մասին է խոսում նաև այն փաստը, որ նման մարդկանց շրջանակը թերևս կարող է հայտնի լինել միայն Րաֆֆի Հովհաննիսյանին: Վարչապետի պաշտոնի «բաց մնալու» պատճառը նույնպես բավականին ուշագրավ է»: