Րաֆֆի Հովհաննիսյան. «Բարև քաղաքապետին» (տեսանյութ)

Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը: ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց շրջել Ազատության հրապարակում ու բարևել հավաքվածներին: «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում գիշերվա միջադեպը, երբ ոստիկաններն արգելել են վրան-ծածկոց տեղադրել հրապարակում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Ժամը 5-ին կխոսեմ: Դա ինձ չի վերաբերում: Ոստիկաններն իրենք իրենց ձեռքով պետք է տեղադրեն վրանը, եթե իրենց պարտականությունը կատարելու են՝ պաշտպանելու համար քաղաքացիների անվտանգությունը և առողջությունը: Իրենց եմ թողնում: Ինձ պետք չէ»:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի դիրքորոշմանը, թե Ազատության հրապարակը պատմամշակութային արժեք է և այդ պատճառով են արգելում այնտեղ վրան տեղադրել, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Բարև քաղաքապետին»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031