Ինչ կանի Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ

Ազատության հրապարակում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ երբ Սերժ Սարգսյանը գա հրապարակ, Դուք դուրս կգա՞ք հացադուլից, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց.

«Եթե-ները չեմ ընդունում, բայց ասեմ, որ ես կողջունեմ, եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ, իսկ Սահմանադրական դատարանն արդար, իրավական վճիռ կայացնի՝ իր անդամակոչմանը համապատասխան: Ես հավատում եմ, որ մարդը կարող է ուղղվի, մաքրվի. ՍԴ-ն այս պահին ունի հնարավորությունը իր հետագիծը մաքրելու և ես հույս ունեմ, որ դատարանը նախադեպային վճիռ կկայացնի»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ եթե Սերժ Սարգսյանը գա հրապարակ ինքը սիրով կլսի նրա հանգուցալուծման առաջարկները, որովհետև մնացած բոլորը, Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով, ինքն է արել և այլևս ասելիք չունի.

«Եթե կա՛մ դատարանից, կա՛մ Սերժ Սարգսյանից ստանամ իավիճակի երաշխավորված լուծումը, որը թույլ կտա ճանաչել ժողովրդի կամքը, կդիտարկեմ հացադուլից դուրս գալը: Իսկ եթե Սերժ Սարգսյանը ուժ չգտավ ինքնաբացարկ հայտարարելու, մենք այսպես թե այնպես ապրիլի 9-ին դուրս կգանք տոնելու մեր հաղթանակը»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս