Ես չգիտեմ, չեմ կարող Սերժ Սարգսյանի տեղ պատասխանել, բայց որ ես լինեմ, սկի դեպի Օպերա էլ չեմ նայի: Ես խոսում եմ իմ անունից` Համլետ Հարությունյան: Ես իրավունք ունեմ իմ կարծիքն ասելու: Եթե ես լինեի նախագահի տեղը, դեպի Օպերա էլ չեմ նայի, ի՞նչ մնաց, թե գնամ:
Այսօր այս երկրում շատ հալածյալներ կան, հետապնդվողներ կան, տառապողներ կան այս ռեժիմից և այս չինովնիկներից, այս դատաիրավական համակարգից, այս Ոստիկանությունից: Երբ Վովա Գասպարյանը գնում և այնտեղ այդ նստարանի առջև չոքում է, թե հերիք եղավ, բոլ եղավ, մի բան անենք, ոնց անենք… արդեն իսկ դա ժողովրդի հաղթանակն է:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Զավեն Մակարյանը օրեր առաջ իր վրա լուծիչ է (растворитель) լցրել, ինչի հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց:
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը, որում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 84-րդ հորիզոնականը:
Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին հրավիրում են ՀՀ գլխավոր դատախազություն և հարցաքննում:
Ասում են, թե իբր սա հեղափոխություն է:Ըստ իս, հեղափոխությունն անարյուն չի լինում: Սա հեղափոխություն չէ: Հեղափոխության փորձ էր 2008թ. Մարտի 1-ը: Այո՛, դա հեղափոխության փորձ էր: Իսկ հացադուլի առնչությամբ` ասեմ հետևյալը: Հիշո՞ւմ եք մի դեպք, երբ իշխանությունները տեղի տված լինեն այդ կարգի մանկամիտ խաղերի:
Այն, որ հացադուլը պայքարի միջոց է, որևէ մեկը չի կարող ժխտել, այն, որ ծայրահեղ միջոց է` նույնպես: Ամբողջ խնդիրը հետևյալն է. այն նշաձողը, որը դրել է Րաֆֆի Հովհաննիսյանը, արդեն գործընթացները քաղաքական հարթությունից տեղափոխում է բարոյական-հոգևոր հարթություն և ստեղծում է լրիվ նոր իրավիճակ, ինչը նաև շատ բարդ կացության առաջ է կանգնեցնում բոլորին:
Ապրիլի 21-25-ը Ստրասբուրգում տեղի է ունենալու ԵԽ ԽՎ գարնանային նստաշրջանը: Այդ միջոցառմանը կմասնակցեն հայկական պատվիրակության միայն ՀՀԿ-ական ներկայացուցիչները` պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը և Նաիրա Կարապետյանը:
Այսօր երեկոյան Խաչիկը նույն ոճով եկել էր Ազատության հրապարակ: Այս անգամ թիրախը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր: Պահանջում էր նրանից ԱԺ-ում բարձրացնել իր սրտով հարցեր:
Ով իրեն ընդդիմադիր է համարում, պետք է առանց երկար-բարակ մտածելու վայր դնի մանդատը: Իրենք ԱԺ-ում անելիք չունեն: Ընդդիմությունը որևէ հարց խորհրդարանում լուծել չի կարողացել, ոչ էլ հիմա է կարողանում:
ԱԻՆ-ը վարքականոն է հրապարակել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի բնակչությունը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով առաջացող վտանգների դեպքում:
Նրա կարծիքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին 20 տարիների ընթացքում միակ քաղաքական գործիչն է, ով այլ «բանալիներով» է քաղաքական լուծումներ փնտրում։
Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մերաբ Սուսլովի ազգականներն այսօր ակցիա էին կազմակերպել Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց:
Ռազմավարական գործընկերությունն այդպես չի անում: Հայ ժողովուրդը պահանջում է իրական ռազմավարական համագործակցություն, որը պետք է կառուցված չլինի ստի վրա:
Այս պահին Սահմանադրական դատարանում հայտարարվել է ընդմիջում՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով դիմող կողմի մոտ մեկ տասնյակ միջնորդությունները քննարկելու նպատակով:
«ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսում՝ CeBIT 2013-ում:
Ցուցադրությանը ներկայացված 14 արվեստանմուշներ ներկայացնում են կենդանական աշխարհն ու վայրի բնությունը: Մատուցելով վայրի բնության թեթև ու ծիծաղկոտ, միևնույն ժամանակ՝ լուրջ և խորը էությունը, ցուցահանդեսը դիտողին մղում է դեպի բնությունը՝ առաջարկելով վերստին կապ հաստատել դրա բնակիչների հետ:
Սարգսյանը չի ընտրվել ՀՀ նախագահ և, բնականաբար, Սերժ Սարգսյան անունով նախագահ Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չի ունենա:
Հայաստանը լեռնային երկիր է՝ բարդ ռելիեֆային կտրվածքներով և ողջ թեքություններով, և այդ վարարումները կարող են վնասներ պատճառել տնտեսությանը՝ հաճախ ճանապարհներ են քանդվում, կամուրջներ են քանդվում, հողատարածքներ են ավերվում:
Ինչպես և սպասվում էր, դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր շեշտակի բարձրացավ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 415 դրամ, որը երկուշաբթի օրվա ցուցանիշից բարձր է 0.93%-ով կամ 3.83 դրամով։
ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ պնդում է՝ ԲՀԿ-ն ընդդիմություն է: ԲՀԿ-ի հոգին դուրս եկավ՝ ասելով, որ ինքն այլընտրանք է, ընդդիմություն չէ, միայն ՀԱԿ-ն է ամբողջ ժողովրդին փորձում խաբել, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:
Քաղաքական տարբեր գործիչներ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու մասին որոշումը, և առհասարակ՝ հացադուլը որպես պայքարի միջոց չեն ընդունում՝ այն համարելով թուլության նշան:
Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովյաննիսյանին այցելության էր եկել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Երեխայի մայրը 27 տարեկան է։ Նա խոստովանել է հանցանքը Աբովյանի ոստիկանության բաժնում՝ ասելով, որ ի սկզբանե դեմ է եղել նրա ծննդին:
Այսօր առավոտյան Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող Րաֆֆի Հովհաննիսյանին է այցելել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Մարիամ Սուխուդյանն ու Լևոն Գալստյանը «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար արժանի թեկնածու են համարում Ալբերտ Դումիկյանին:
«Բարեբախտաբար մեր իշխանությունները օրենքով չեն արգելել բռնել անձրևանոցը մեր ձեռքերում: Իշխանությունն այս ասֆալտը պատմամշակութային արժեք որակեց, ինչի վրա վրան տեղադրել չի կարելի, մենք էլ անձրևանոցները պահեցինք մեր ձեռքերում, քանի որ ոչ մի ձև արգելված չէ անձրևանոց ունենալ, դրա չափերն էլ կանոնակարգված չեն»,- ասաց Ա.Մարտիրոսյանը
Քաղաքականության մեջ առհասարակ ոչինչ բացառված չէ, և, ըստ այդմ, բացառված չէ, որ Սերժ Սարգսյանը Ազատության հրապարակում այցելի Րաֆֆի Հովհաննիսյանին:
168.am-ը այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանից, ով, ի դեպ, ըստ վերոնշյալ հաղորդագրության՝ նույնպես ընդգրկված է Րաֆֆի Հովհաննիսյանի «ստվերային կառավարության» կազմում՝ որպես ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար: