Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ուրախ միջավայրում (տեսանյութ)
Ազատության հրապարակում տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը միացավ հրապարակում նստացույց հայտարարած երիտասարդներին:
Նստացույցի մասնակիցներից մեկը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք աջակցում են Րաֆֆի Հովհաննիսյանին և մեկը մյուսին փոխարինելով հերթապահում են Ազատության հրապարակում:
«Պահանջում ենք, որ ապրիլի 9-ին տեղի չունենա Սերժ Սարգսյանի ինագուրացիան»,- ասաց մեր զրուցակիցը:
Նստացույց հայտարարած երիտասարդները հրապարակում ներկայացնում էին երաժշտական տարբեր կատարումներ:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում: