Դաշնակցությունը միշտ պատրաստ է վայր դնել մանդատները (տեսանյութ)

Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին այցելության էր եկել ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցելուց հետո ՀՅԴ անդամը պատասխանեց լրագրողների հարցերին:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք Րաֆֆի Հովհաննիյանի՝ հացադուլ հայտարարելու որոշումը ընդունելի՞ իր համար, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես համարում եմ, որ հացադուլը ծայրահեղություն է: Անկախ ամեն ինչից՝ պարոն Հովհաննիսյանը վաստակել է հսկայական քանակությամբ ձայներ: Կարծում եմ, որ պայքարի բոլոր ձևերը չէր, որ սպառված էր: Ես դասեր տալու կամ խորհուրդներ տալու համար չէ, որ այստեղ եմ. ես եկել եմ զորակցությունը հայտնելու, բայց կցանկանայի զորակցությունը հայտնել ուրիշ դաշտերում, ոչ թե այստեղ»:
Հարցին, թե ուրիշ ի՞նչ ճանապարհ էիք տեսնում, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դրա մասին մեռել ենք ասելով»:
Ինչ վերաբերում է այն առաջարկներին, ըստ որոնց՝ ընդդիմությունը հիմա պետք է մանդատները վայր դնի, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Դաշնակցությունը միշտ պատրաստ է վայր դնել մանդատները…  Ամեն մի քայլ, որ անում ես, պետք է իմաստ ունենա: Եթե դուք ինձ կարողանաք բացատրել դրա իմաստը…»:
Դիտակմանը, թե իմաստ չե՞ք տեսնում վայր դնելու մանդատները, Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. չԳուցե իմաստ լինի, բայց այս պահին չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը»:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս