Ոստիկանները անձրևի հատուկ սահմանում ունեն. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում կայացած ասուլիսի ընթացքում նշեց, որ ոստիկանները հատուկ սահմանում ունեն անձրևի համար, և շնորհակալություն հայտնեց ոստիկաններին.

«Ձեզ բարի ծառայություն, հպարտ ենք ձեզանով, համաձայն չեմ անձրևի՝ ձեր սահմանման հետ, բայց երբ դուք որոշեք, որ անձրև է տեղում, խնդրում եմ, որ դուք գաք և ձեր ձեռքով այս ծածկը կառուցեք ձեր համաքաղաքացու համար»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքը ոչ մի վրան կամ ծածկ չի խնդրել. «Մեր գործընկերները դիմեցին քաղաքապետարան վրանի համար: Դուք հիշում եք, որ երկու տարի առաջ հացադուլի կամ ազատության ծոմի 10-րդ օրը քաղաքացիների նախաձեռնությամբ տեղադրվեց, մի քիչ քաշքշուկ էր, բայց հետո թույլատրվեց: Հիմա ես չեմ ուզում որևէ բախում, կոնֆրոնտացիա: Եթե լինելու է սադրանք, լինելու է դիմացի մայթից և ոչ երբեք՝ մեզանից: Կսպասենք, որ քաղաքապետարանը միգուցե վերանայի իր մոտեցումը, որ իմ առողջության և անվտանգության խնդիրներից ելնելով՝ տեղադրի մի համեստ վրան, բայց մինչև հիմա շատ տաքուկ, անուշ, քնքուշ քնապարկի մեջ եմ քնում, ձեզնից ավելի լավ հավանաբար, և ծածկը, իհարկե, թույլատրվել է անձրևի պայմաններում միայն: Ինչպես ասացի, ինձ պետք չէ, բայց եթե ոստիկանները որոշեն, որ ինձ պետք է, շնորհակալ կլինեմ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս