Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հարցազրույց է տվել «Ռեալի» հետ խաղից առաջ:
Մարեյը հաղթեց 3 խաղ 3-ից ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում՝ զիջելով մրցակիցներին միայն մեկ սեթ: Վավրինկան դժվարությամբ հաղթել էր Մարին Չիլիչին՝ 7:6, 7:6:
Այսօր Նյու Յորքում անցկացվեց շախմատի Աշխարհի առաջնության 6-րդ պարտիան: Ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը և նորվեգացի Մագնուս Կարլսենը նորից ոչ-ոքի խաղացին:
Արգենտինայի հավաքականի անվտանգության աշխատակիցներն ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել, Բրազիլիայի հետ հերթական խաղի ժամանակ նրանցից մի քանիսը մոտեցել են Մեսիին՝ խնդրելով օգնել իրենց: Ոսկե գնդակի բազմակի դափնեկիրն անմիջապես զանգել է հորը, վերջինս էլ աշխատակիցների հաշվեհամարին է փոխանցել աշխատավարձը՝ սեփական միջոցներից:
Շախմատի աշխարհի չեմպիոնի համար մրցախաղից 6-րդ պարտիայից հետո գրոսմայստերներն անդրադարձել են հերթական խաղին:
«Լիվերպուլի» մարզիչը այսօրվա ֆուտբոլիստներին համարում է ավելի արհեստավարժ, քան նրանց նախորդներին:
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր ստորագրել Հարի Քեյնի հետ: Ըստ Squawka-ի տեղեկության՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է հարձակվողին վճարել շաբաթական 175 հազար եվրո:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ցանկանում է, որ ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությանն ավելի շատ ակումբներ մասնակցեն։
Մայիսին լուրեր են շրջանառվում, որ կողմերը փորձում են պայմանավորվել բռնցքամարտի կանոններով մենամարտի անցկացման վերաբերյալ:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղից առաջ մամուլի ասուլիսում Արսեն Վենգերը հրաժարվել է քննարկել Ժոզե Մոուրինիոյի հետ հարաբերությունները:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է 2008 թվականի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքները:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մարզվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ընդհանուր խմբի հետ:
Այսօր տեղի ունեցավ շախմատի Աշխարհի առաջնության 5-րդ պարտիան: Նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը նորից ոչ-ոքի խաղացին:
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան չի ճանաչել Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները:
Խաղն առաջին անգամ 2005 թվականին մագլերի (Հարի Փոթերի մասին պատմող գրքերում մագլն այն մարդն է, ով զուրկ է ցանկացած տեսակի կախարդական կարողությունից և չի ծնվել կախարդական ընտանիքում) աշխարհին հարմարեցրել են Վերմոնտից 2 ուսանողներ: Այդ պահից ի վեր քվիդիչ խաղում է 20 հազար մարդ՝ աշխարհի 25 երկրներից: Բացի այդ, տարեկան երկու անգամ տեղի է ունենում Աշխարհի գավաթի խաղարկություն: Գավաթի խաղարկության վերջին հաղթողն Ավստրալիան է:
Քոնորին տարբեր կենդանիների և թռչունների հետ են համեմատել, բայց մրջյունի հետ՝ առաջին անգամն է:
Պիռլոն հանդես է գալիս «Նյու Յորք Սիթիի» կազմում 2015 թվականից: «Քաղաքայիների» կազմում Պիռլոն անցկացրել է 45 հանդիպում, դարձել է մեկ գոլի հեղինակ: 37-ամյա կիսապաշտպանի դեբյուտը Սերիա Ա-ում տեղի է ունեցել 1996 թվականին:
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշպտան Կարլես Պույոլը խոսելով ժամանակակից ֆուտբոլի մասին, նշել է, որ առաջիկա տարիներին չեն լինի այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն:
Գործակալ Մինո Ռայոլան ենթադրում է, որ «Միլանի» սեփականատերերի փոփոխությունը կազդի իր հաճախորդ Ջանլուիջի Դոնարումայի հեռանկարի վրա:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում Ժոզե Մոուրինիոյի կատարած աշխատանքի վերաբերյալ կարծիքով:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Մեսսիի շուրջ պտտվող խոսակցությունների մասին:
«Ափսոսում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար պարոն Ռոստոմյանն այդպես էլ չհասկացավ ասածներիս խորհուրդը և, ձևանալով Օլիմպիական Խարտիայի «մեծագույն» մասնագետ, բերեց խնդրո առարկայի հետ բացարձակապես ընդհանրություն չունեցող օրինակ` մեկ անգամ ևս ապացուցելով, որ, միգուցե, ավելի լավ է զբաղվի իր առաջին մասնագիտությամբ, ո՞վ գիտի՝ հնարավոր է և հաջողությամբ»:
Բրիտանական Mirror պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին «Մանչեստեր Յունայթեդ»-ում:
Մխիթարյանը, ով «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է ընդամենը 107 րոպե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին տված հարցազրույցում նշել էր, որ անելու է ամեն բան մարզչի վստահությունը վերականգնելու և հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Ամառային տրանսֆերային պատուհանից հետո մի շարք ֆուտբոլիստներ տեղափոխվեցին ավելի բարձրակարգ ակումբներ, բայց չկարողացան հարմարվել այնտեղ: Դրա հետևանքով այս ֆուտբոլիստները դադարեցին ցուցադրել այն ֆուտբոլը, որին երկրպագուները սովոր են: Այս ֆուտբոլիստներին է անդրադարձել հեղինակավոր whoscored.com պարբերականը:
Ֆուտբոլի Ուրուգվայի ազգային թիմի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է որակազրկվել վիրավորական ժեստի պատճառով: Այս մասին գրում է AS-ը:
Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Պատրիկ Հիկեին դատարանը թույլ է տվել հեռանալ Բրազիլիայից: Այս մասին գրում է AFP-ն: Հիկեն ձերբակալվել էր օգոստոսի 29-ին: Վերջինս կասկածվում էր Ռիո-2016 տոմսերի անօրինական վաճառքի մեջ: Իռլանդացին այս շրջանում տնային հսկողության ներքո էր Ռիո դե Ժանեյրոյում:
2015թ. սեպտեմբերին իսպանացի դարպասապահը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ մինչև 2019թ. հունիսի 30: Ինչպես հաղորդում է Marca-ն, ֆուտբոլիստի հրաժարագինն ըստ այդ պայմանագրի՝ կազմում է 60 մլն եվրո. ռեկորդ դարպասապահների համար ֆուտբոլի պատմության մեջ:
Eurosport-ը Մխիթարյանին ծաղրող տեսանյութ է հրապարակել:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի հրաժարվում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ, ինչի մասին հաղորդվել էր ավելի վաղ, այլ միայն ցանկանում է սպասել, մինչև կատալոնացիները պայմանավորվեն թիմի մյուս առանցքային ֆուտբոլիստների հետ: