
Եթե որակազրկումը չլիներ, սա կլիներ Շարապովայի վերջին մրցաշրջանը

Շարապովայի գործակալ Մաքս Այզենբատը բացահայտել է ռուս թենիսիստուհու գաղտնիքը:
«Եթե որակազրկումը չլիներ, ամենայն հավանականությամբ, կլիներ նրա վերջին տարին: Կարծում եմ՝ նա կխաղա մինչև Տոկիո, եթե առողջ լինի:
Կարելի է ասել, որ այս դադարը տվեց նրան երրորդ կարիերան: Առաջինը մինչև ուսի վիրահատությունն էր, երկրորդը՝ վիրահատությունից հետո, իսկ հիմա՝ երրորդը: Ես նայում էի՝ ինչպես է նա մարզվում նախորդ շաբաթ, և ուղղակի զարմացած էի, թե ինչքան է նա մոտիվացված և ինչ լավ է խաղում:
Ինչպիսի՞ իրավիճակ է WTA-ի մրցաշարերում wild card-ի հարցում: Ինձ զանգահարել են WTA-ի բոլոր մրցաշարերի ներկայացուցիչները»,- Այզենբատին է մեջբերում СNN-ը:
Որակազրկումից հետո Մարիա Շարապովայի առաջին մրցելույթները կլինեն Շտուտգարտի մրցաշարում, որում թենիսիստուհուն հատկացրել են wild card:
Բացի Շտուտգարտից, Շարապովան հրավերքներ է ստացել նաև Հռոմի և Մադրիդի մրցաշարերից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը