
«Կիրակի գուցե մենք պարտվենք: Այդպես է լինում, երբ շատ հոգնած ես». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հետխաղյա մամուլի ասուլիսում խոսել է թիմի անցկացրած խաղի մասին:
Ժոզեն նշել է, որ շատ բարդ հանդիպում էր, և թիմը շատ էր վախենում լրացուցիչ ժամանակից: Մոուրինիոն նշել է, որ մանչեսթերյան ակումբը սպասվածից շատ թշնամիներ ունի, և դա է իրենց խանգարում: Ըստ Մոուրինիոյի՝ իրենց թշնամին պետք է լիներ միայն «Ռոստովը», սակայն պատկերը հիմա այլ է:
«Մենք շատ ենք հոգնում; Երկուշաբթի մենք խաղացինք 10 հոգով, այսօր՝ այսպես, և դեռ կիրակի էլ հանդիպում ունենք: Կիրակի գուցե մենք պարտվենք: Այդպես է լինում, երբ շատ հոգնած ես:
Շատերն ասում են, որ պետք է շատ գոլեր խփեինք: Իմ տղաները հրաշալի էին խաղում, և ես գոհ եմ»,- նշել է Ժոզեն:
Մոուրինիոն նշում է, որ տպավորություն էր, թե իրենք կարող են շատ գոլեր խփել, սակայն ռուսական ակումբի ֆուտբոլիստները շատ տրամադրված էին խաղում:
Սիրարփի Աղաբաբյան