Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները չեն հավատում, որ լուսանկարում Մխիթարյանի մայրն է. Sports

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանի մայրիկի՝ Մարինա Թաշչյանի ծննդյան տարեդարձն է:

Մխիթարյանը սոցցանցերի իր պաշտոնական էջերում շնորհավորել էր իր մայրիկին:
«Մոր սերն աշխարհում որևէ բանի նման չէ։ Շնորհավոր ծնունդդ, մայրիկ»,- գրել է նա։
Մխիթարյանի այս գրառումը մեծ արձագանքներ է ստացել:

Ռուսական Sports-ը հետաքրքիր դիտարկում է արել: Մանչեսթերյան ակումբի երկրպագուների մեծ մասը մեկնաբանություններում նշել է, որ չի հավատում, որ լուսանկարում Մխիթարյանի մայրիկն է: Ըստ երկրպագուների՝ լուսանկարում ոչ թե Մխիթարյանի մայրիկն է, այլ քույրիկը: Երկրպագուները շնորհակալություն են հայտնել Հենրիխի մայրիկին նման ֆուտբոլիստ լույս աշխարհ բերելու համար:

https://twitter.com/HenrikhMkh/status/843001102715043840

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031