Բաժիններ՝

««Արսենալի» ֆուտբոլիստներն ավելի շատ մտածում են սելֆիների և արտաքին տեսքի մասին». Ռոյ Քին

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը քննադատել է երիտասարդ ֆուտբոլիստների անպատասխանատու վերաբերմունքը ֆուտբոլի նկատմամբ:

«Նայում եմ ժամանակակից ֆուտբոլիստներին և տեսնում եմ, որ նրանք փորձում են արդյունքների հասնել, իսկ ընդմիջումներին սելֆի են անում և մարզաշապիկներով փոխանակվում: Նրանք չափազանց մեծ հաճույք են ստանում այդ գործընթացից: Իհարկե, երբ դու խաղում ես մեծ ակումբում, դա ուրախալի է: Բայց դու պետք է արագ շարժվես և պատրաստվես հաջորդ մենամարտին: Այլապես կպարտվես:

«Արսենալի» ֆուտբոլիստները չափազանց շատ են սիրում սելֆի անել: Պրեմիեր լիգայում հաղթանակի մասին մտածելու փոխարեն՝ նրանք մտածում են, թե ինչպիսի տեսք ունեն իրենց մարմիններն ու սանրվածքը: Եվ դա է պատճառը, որ հաղթանակների փոխարեն՝ մենք տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք: «Արսենալն» ունի լավ, շատ լավ ֆուտբոլիստներ: Բայց թիմի առաջատարները ավելի շատ հետաքրքրվում են լուսանկարներով և մկաններով»,- Քինի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

«Արսենալը» չի հաղթել Անգլիայի Պրեմիեր լիգան 2003-04թթ. մրցաշրջանից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս