Բաժիններ՝

«Կիլիան Մբապեն մեկ ոտքով «Ռեալում» էր, բայց տեղափոխվեց «Մոնակո»». Զինեդին Զիդան

Այո, բայց՝ ոչ: «Մբապեն մեկ ոտքով «Ռեալում» էր, բայց արդյունքում՝ տեղափոխվեց «Մոնակո»: Չեմ կարող խոսել այդ տրանսֆերի մասին: Մբապեն հիասքանչ ֆուտբոլիստ է:

Այն, ինչ նա անում է այդ տարիքում, ֆանտաստիկ է: Բայց ինձ համար նշանակություն ունի վաղվա խաղն «Ատլետիկի» հետ»,- ավելացրել է Զիդանը, ում խոսքերն է մեջբերում AS-ը:
Մբապեն հանդիպում է ունեցել Զիդանի հետ 2013 թվականին, երբ Զինեդինը Կարլո Անչելոտիի օգնականն էր: Արդյունքում՝ Կիլիանը տեղափոխվեց «Մոնակոյի» երիտասարդական թիմ:

2016-17թթ. մրցաշրջանում 18-ամյա կամերունյան ծագումով ֆրանսիացին անցկացրել է 31 հանդիպում և դարձել է 17 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս