
«Միլանը» հրաժարվել է Դոնարումային վաճառել «Ռեալին»

Ֆուտբոլիստի գործակալը սպասում է չինացի ներդրողների որոշմանը:
Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները «Միլանին» առաջարկություն են արել թիմի դարպասապահի վերաբերյալ, բայց իտալական ակումբը մերժել է: «Միլանը» չի պատրաստվում վաճառել ֆուտբոլիստին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2018թ.:
Ինչ վերաբերում է Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլային, վերջինս սպասում է իտալական ակումբի վերջնական վաճառքին չինացի ներդրողներին, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Transfermarkt-ը Դոնարումային գնահատում է 20 մլն եվրո:
«Միլանը» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել դարպասապահին, ինչից հետո Ջանլուիջին տարեկան կվաստակի 3 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը