Բաժիններ՝

«Ինձ համար ամենածանրը հենց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղալն է». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք խաղի սպասումներով:

«Այդպիսի խաղերը միշտ շատ կարևոր են: Ես չեմ կարող նշել ոչ մի խաղ Պրեմիեր լիգայում, որը կարևոր չէ:

Մենք գիտենք «Մանչեսթեր Սիթիի» մակարդակը: Ըստ իս՝ «Մոնակոյի» հետ նրանք բավականին տպավորիչ տեսք ունեին: «Մանչեսթեր Սիթին» հանգիստ կարող էր հաղթել այդ խաղում, բայց նրանք նույնպես մարդ են, և դրա համար էլ դուրս մնացին: Բայց այդ թիմի մակարդակը, միևնույն է, շատ բարձր է: Նրանց հետ խաղերում դու պարտավոր ես հաղթել յուրաքանչյուր մենամարտ. եթե պարտվես, ապա սպասիր խնդիրների: Մենք վատ տեսք չենք ունենում այդպիսի մեծ խաղերում, բայց ինձ համար ամենածանրը հենց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղալն է:

Ես մեզ չեմ համարում ֆավորիտ, բայց դա մինուս չէ: Մենք գիտենք, թե ինչ ծանր է լինում այդպիսի խաղերում, և մենք պետք է անենք առավելագույնը, որպեսզի ինչ-որ բանի հասնենք»,- ասել է Կլոպը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս