Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» կվաճառի 17 ֆուտբոլիստների և տրանսֆերների վրա կծախսի 230 մլն եվրո

Շեյխերը կպայթեցնեն այս ամառ:

Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո Պեպ Գվարդիոլան ուզում է արմատապես փոխել թիմը: Սեփականատերերը պատրաստ են նրան տալ ավելի շատ լիազորություններ և ապահովել 230 մլն եվրոյի չափով տրանսֆերային բյուջե: Այդ դեպքում ամռանը «Մանչեսթեր Սիթիից» կհեռանան Գաել Կլիշին, Պաբլո Սաբալետան, Վիլլի Կաբալիերոն, Բակարի Սանյան և Հեսուս Նավասը:

Վարձակալության մեջ գտնվող Ջո Հարթը, Էլյակիմ Մանգալան, Սամիր Նասրին, Վիլֆրիդ Բոնին և Ջեյսոն Դանայերը, ամենայն հավանականությամբ, վերջնականապես կլքեն ակումբը:

Հարցականի տակ է Ֆերնանդոյի, Ֆաբիան Դելֆի և Կելեչի Իխեանաչոյի ապագան: «Մանչեսթեր Սիթիից» կարող են հեռանալ նաև Սերխիո Ագուերոն, Վենսան Կոմպանին և Տոսիմ Ադարաբիոն:

Գվարդիոլայի առաջին տրանսֆերային նպատակը կդառնան պաշտպանները: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, իսպանացին ուզում է գնել ամենաքիչը 4 պաշտպան:
Չեմպիոնների լիգայից դուրս մնալը չի ազդել Գվարդիոլայի դիրքերի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս