««Ռեալի» դեմ խաղերը միշտ յուրահատուկ են ինձ համար». Կարլո Անչելոտի
Իտալացին հավատում է հաղթանակին:
««Ռեալի» դեմ խաղերը միշտ յուրահատուկ են ինձ համար: Մադրիդ վերադառնալը շատ էմոցիոնալ կլինի: Բոլոր թիմերը, որոնք խաղալու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում, լավ ծանոթ են, ոչ մի գաղտնիք չկա:
«Ռեալը» ֆանտաստիկ թիմ ունի, ֆանտաստիկ ֆուտբոլիստներ և ֆանտաստիկ մարզիչ: Դրանք բարդ խաղեր կլինեն, բայց մենք վստահ ենք մեզ վրա: Կարծում եմ՝ մենք կիսաեզրափակիչ դուրս գալու շանսեր ունենք: Մանրուքները կարող են որոշիչ դեր ունենալ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը:
Առաջին խաղը տեղի կունենա «Ալյանց Արենայում», ապրիլի 12-ին: «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում թիմերը կհանդիպեն ապրիլի 18-ին:
Վերջին 6 մրցաշրջաններում «Ռեալը» միշտ հասել է մինչև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: «Բավարիայի» նույնատիպ սերիան կազմում է 5 մրցաշրջան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը