
Պոլ Պոգբան առաջիկայում չի օգնի ակումբին և հավաքականին

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի՝ «Ռոստովի» հետ պատասխան խաղի երկրորդ կեսում Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածք ստացավ և փոխարինվեց: Սկզբում տպավորություն էր, որ Պոգբան ձգել է մկանը, սակայն նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆուտբոլիստը վնասել է ծնկատակի ջիլը:
Խաղավարտին մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոե Մոուրինիոն նշել է, որ դեռ չգիտեն՝ ինչքան կբացակայի Պոգբան, բայց մի քանի խաղերի նա հստակ չի մասնակցի: Այսպիսով, Պոգբան բաց կթողնի կիրակի կայանալիք «Միդլսբրոյի» հետ խաղը և չի մասնակցի հավաքականի առաջիկա հավաքին:
Հիշեցնենք, որ «Միդլսբրո»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա կիրակի օրը՝ մարտի 19-ին, իսկ Ֆրանսիայի հավաքականը հանդիպում կունենա մարտի 25-ին՝ ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում՝ Լյուքսեմբուրգի հետ: Ֆրանսիացիների մյուս հանդիպումն ընկերական է ՝ մարտի 28-ին՝ Իսպանիայի հետ:
Սիրարփի Աղաբաբյան