
«Ռոստով»-ի մարզիչ Դանիլյանց` «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչից դուրս մնալուց հետո «Ռոստով»-ի գլխավոր մարզիչ Իվան Դանիլյանցը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղի մասին:
«Ռոստով»-ը պատմական հանդիպում անցկացրեց: Մենք խաղում էինք աշխարհի լավագույն ակումբներից մեկի դեմ: Պայքարում էինք մինչև վերջ: Մինչ խաղավերջ պահպանում էինք հնարավորությունը: Սակայն արժանապատիվ ենք լքում Եվրոպայի լիգան»,- ասել է Դանիլյանցը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց ռուսաստանյան «Ռոստով»-ին: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը: