Բաժիններ՝

«Բարսելոնան» միակ ակումբն է, որ ֆինանսապես աջակցել է «Շապեկոենսեին»

«Շապեկոենսեի» նախագահ Պլինիո Դևիդ դի Նեսն առաջին անգամ խոսել է այն աջակցության մասին, որ ստացավ թիմը ողբերգական ավիավթարից հետո:

Նեսը նշել է, որ շատ ակումբներ և ֆուտբոլիստներ են խոստացել աջակցել ակումբին, բայց միայն կատալոնական «Բարսելոնան» է կատարել իր խոստումը:

«Շապեկոենսեի» նախագահը նշել է, որ կատալոնական ակումբը միշտ է աջակցել իրենց, և միայն նրանք են, որ գումար են փոխանցել ակումբին:

Դևիդ դի Նեսը տեղեկացրել է նաև, որ երկու ակումբները միմյանց հետ կմրցեն Գամպերի գավաթի շրջանակներում, և խաղի հասույթը կբաժանվի երկու ակումբների միջև՝ առավելությունը տալով «Շապեկոենսեին»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031