
Մխիթարյանը ստացել է ամենացածր գնահատականը

Whoscored.com կայքը, ով միշտ գնահատում է եվրապական թոփ առաջնությունների և ակումբային մրցաշարարի խաղերը, այս անգամ ևս գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների խաղը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում:
Մանչեսթերյան ակումբի կազմում ամենացածր գնահատականը ստացել է Հենրիխ Մխիթարյանը: Մխիթարյանը ստացել է 6,8 գնահատականը: Եվս 3 ֆուտբոլիստի խաղ գնահատվել է շատ ցածր՝
Բլինդ-6,9
Բաիլի-7
Էրերա-7,1
Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Զլատան Իբրահիմովիչը:
Նշենք նաև, որ Մխիթարյանն անցկացրեց ամբողջական հանդիպում և կազմակերպեց գոլային գրոհը, սակայն ամբողջ խաղին նրա գործողություններում նկատվում էր լարվածություն: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նշում է, որ դրա պատճառը հոգնածությունն է:
Սիրարփի Աղաբաբյան