Բաժիններ՝

Իբրահիմովիչի գործակալը հանդիպել է «Լոս Անջելես Գելեքսիի» ներկայացուցիչների հետ

Մինո Ռայոլան՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալը, վերջին օրերն անցկացրել է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպել է «Լոս Անջելես Գելեքսիի» ներկայացուցիչների հետ:

Իբրահիմովիչի պայմանագրի ժամկետը մանկունյանցիների հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, և հարձակվողն իրավունք ունի ազատ բանակցություններ վարել ցանկացած ակումբի հետ: «Լոս Անջելես Գելեքսիից» բացի, շվեդի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում չինական թիմերը, որոնք պատրաստ են վճարել նրան տարեկան 30 մլն եվրո: Միևնույն ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդն» ամբողջ ուժերով ձգտում է Զլատանին պահել թիմում ևս մեկ մրցաշրջան:

Ընթացիկ մրցաշրջանում Իբրան Անգլիայի առաջնությունում անցկացրել է 25 խաղ, դարձել է 15 գոլի և 4 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս