Արթուր Պետրոսյանը հրապարակեց հավաքականի վերջնական հայտացուցակը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է բոլոր այն ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են աշխարհի 2018թ առաջնության Հայաստան – Ղազախստան ընտրական հանդիպման նախապատրաստական հավաքին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Խաղը տեղի կունենա մարտի-26-ին, «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստանի հավաքականը մարտի 20-26-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Դրան կմասնակցեն 24 ֆուտբոլիստ:
Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գրիգոր Մելիքսեթյան:
Պաշտպաններ՝ Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Հովհաննես Համբարձումյան, Կամո Հովհաննիսյան, Գաել Անդոնյան, Արթուր Քարտաշյան:
Կիսապաշտպաններ՝ Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելի, Արաս Օզբիլիս, Գեւորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Արտյոմ Սիմոնյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան:
Հարձակվողներ՝ Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, Էդգար Մանուչարյան:
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, Տարոն Ոսկանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Մարկոս Պիզելն եւ Արաս Օզբիլիսը հավաքականին կմիանան մարտի 21-ին, Արտյոմ Սիմոնյանը՝ 22-ին, իսկ մնացածը՝ 20-ին: