
«Ազարն ամեն ինչից գոհ է «Չելսիում», բայց «Բարսելոնայի» և «Ռեալի» առաջարկությունների մասին պետք է մտածել». Կոստա

Իսպանացին գիտի, թե ինչ է ասում: «Չելսիի» հարձակվողը կիսվել է Էդեն Ազարի և Տիբո Կուրտուայի հնարավոր կորստի վերաբերյալ մտքերով: Ֆուտբոլիստներով հետաքրքրված են «Բարսելոնան» և «Ռեալը»: «Սատանան տանի, եթե «Ռեալը» ստորագրի Ազարին և Կոստային… Խեղճ «Չելսի»:
Ազարը հիասքանչ է, նա թոփ ֆուտբոլիստ է: «Բարսելոնան» և «Ռեալը» միշտ կհետևեն նրան: Էդենը երջանիկ է «Չելսիում», բայց այդպիսի ակումբների առաջարկությունների մասին արժե մտածել»,- հայտարարել է Կոստան Goal-ին:
ԱՊԼ-ի 2016-17 մրցաշրջանում անցկացրած 26 խաղերում Ազարը դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը Ազարին գնահատում է 70 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը