Բաժիններ՝

«Ինքնազգացողությունս նորմալ է». Լևոն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, Կիևում ինքնազգացողության վատացումից և բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է հայրենիք, անցել աշխատանքի:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ հավաքականի հետ միասին Կիևում գտնվելիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր, ինչի պատճառով անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց.

«Բժիշկներն ինֆարկտ ախտորոշեցին և ստենտավորում կատարեցին: Հիմա լավ եմ, ամեն բան նորմալ է: Ճիշտ է, բժիշկները «հանգիստ» են նշանակել, սակայն չի ստացվում, աշխատանքիս բնույթը թույլ չի տալիս: Բայց աշխատում եմ նրանց հորդորները կատարել որքան հնարավոր է», – ասել է Լևոն Ջուլֆալակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031