«Չեմ ուզում մտածել Եվրոպայի լիգայից «Մանչեսթեր Յունայթեդի» դուրս մնալու մասին». Ժոզե Մոուրինիո
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը կիսվել է Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոստովի» դեմ իր թիմի կայանալիք խաղի սպասումներով:
«Ես չեմ ուզում մտածել դուրս մնալու մասին: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դուրս գանք քառորդ եզրափակիչ: «Ռոստովը» շատ լավ թիմ է, նրանք խաղացել են Չեմպիոնների լիգայում և նույնպես կաշխատեն դուրս գալ հաջորդ փուլ: Առաջին խաղն ավարտվել է 1:1, և դեռ ոչինչ որոշված չէ: Մեզ համար սա շատ կարևոր մրցաշար է: Մենք միշտ դրա մասին ասել ենք: Հուսով եմ, որ երկրպագուները մեզ էներգիա կփոխանցեն, և մենք կանցնենք քառորդ եզրափակիչ»,- Ժոզե Մոուրինիոյի խոսքերն է մեջբերում championat.com-ը:
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոստովի» միջև տեղի կունենա մարտի 16-ին, «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը