Հունիսի 29-ը հանրապետությունում նշվում է իբրեւ անհայտ կորածների օր: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնած միջոցառումների ծրագրի շրջանակում հիշատակի ցերեկույթ էր կազմակերպվել Աշտարակի Ն. Աշտարակեցու անվան դպրոցում:
ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 2-4-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Քաղաքապետի բացակայությունն ավագանուն արտահայտվելու առիթ հանդիսացավ կամ նիստի օրակարգի որոշ հարցերի նկատմամբ ավագանու հետաքրքրությունը շարժվեց: Քննարկում ծավալվեց մասնավորապես 3-րդ հարցի շուրջ, որը վերաբերում էր Արմավիրի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ պիտանի գույքը դուրս գրելուն:
Ջրաշենցի Նշան Հակոբյանը 2.5 հա պտղատու այգի ունի: Նրա բերքն այս տարի ամբողջությամբ կարկուտը վնասել է: Հակոբյանն այգու մշակության համար վարկ էր վերցրել, իսկ կարկուտից հետո անձամբ լսել վարչապետի խոսքը՝ կարկուտից 100 տոկոսով տուժած համայնքների գյուղացիական տնտեսությունների համար վարկերի մարումը կհետաձգվի 3 տարով:
Գեղարքունիքի մարզի համայնքների վարչական տարածքներում ընդգրկված հողամասերի վարձավճարից գոյացած տարեկան գումարի 20 տոկոսը կփոխանցվի պետբյուջե` որպես ԱԱՀ, մնացած մասի 30 տոկոսը` այն համայնքների բյուջե, որոնց վարչական տարածքներում են նշված հողամասերը։
Արագածոտնի մարզում շարունակում է հրատապ մնալ նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի և սոցվճարների պարտքերը վերադարձնելու խնդիրը։
Հունիսի 28-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին` առանձին շրջաններում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 30-ին և հուլիսի 01-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հուլիսի 02-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ի դրությամբ Սելիմի լեռնանցքը միակողմանի երթևեկելի է՝ մարդատար ավտոմեքենաների համար:
Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում շահագործման հանձնվեց խմելու ջրի նոր խորքային հոր: 2003-ից Ակնալիճ համայնքի ջրի սպասարկումը իրականացնում է «Նոր Ակունք» ընկերությունը, համայնքի կապտաժային կառույցից:
Այսօր՝ հունիսի 26-ին, Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Արեն Մնացականյանի կողմից ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչ 29-ամյա Ակսել Մխիթարյանը:
Բնապահպաններն այս մասին ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաև ահազանգ ենք փոխանցում ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՀՀ Ոստիկանությանը՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:
Հունիսի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման պետական ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Այսօր՝ հունիսի 26-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցները Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչների հետ նշված գյուղով հոսող Եղեգիս գետում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 80-ամյա Թամամ Արմենակյանի դին:
Հունիսի 27-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին, հուլիսի 01-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցի դատական նիստերին, քանի դեռ դատավորը շարունակելու է ապօրինությունները և կմասնակցենք միայն այն դեպքում, երբ որ դատավորը օրինական լուծումներ կտա, ծանուցագիր կուղարկի անձանց և չներկայանալու դեպքում բերման ենթարկելու որոշումներ կկայացնի…
Իսկ ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել տրանսպորտային միջոցները, ներդրումները քաղաքի բյուջեից են, թե՞ այլ տարբերակ կա` հարցերին Սամվել Բալասանյանը պատասխանել է. «Ես խոստացել էի, ինչ-որ տեղ հորդորել եմ, որ լինեն այս ավտոբուսները, ավելի կոնկրետ` գարեջրի գործարանով ենք ոնց որ ձեռք բերել, հանձնել ենք համապատասխան կազմակերպությանը, որը պետք է շահագործի»:
Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հրշեջ-փրկարարներին առայժմ չի հաջողվում մեկուսացնել հրդեհը: Գյումրիի Ս. Ամենափրկիչ եկեղեցու գմբեթը շարունակվում է հրդեհվել:
Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ:
«Մենք՝ դաշնակցականներս ո՛չ թուրքական սուլթանից, ո՛չ ռուսական ցարից, և առավել ևս ո՛չ էլ մեր ներքին թուրքից չենք վախենում: Իհարկե, կլինենք առավել աչալուրջ, բայց չենք վախենալու»,- եզրափակել է նա:
EBRD-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Կապան և հանդիպում են «Deno Gold Mining Company» ընկերության ղեկավարության հետ: Միևնույն ժամանակ, ընկերության ղեկավարությունը հերքում է, որ դիմել է EBRD-ին վարկի համար:
Չնայած գյուղացիների պահանջին, այդպես էլ Սերգո Կարապետյանը չհանդիպեց նրանց: Փոխարենը գյուղացիների հետ հանդիպեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Սակայն վերջինս որևէ լուծում չի առաջարկել ավտոճանապարհին հավաքված գյուղացիներին:
Հունիսի 25-ին հյուսիսային շրջաններում տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 26-29-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան՝ 2-7 մ/վրկ:
Արմավիրի մարզի Հացիկ, Մյասնիկյան, Խանջյան համայնքների բնակիչները փորձում են փակել Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը: Ոստիկանները գյուղացիներին ճանապարհը փակել չեն թողնում, իսկ հավաքված գյուղացիները պահանջում են գյուղնախարարի հետ հանդիպում:
Վերջին շրջանում Փշատավանում կողպված դռներն են ավելացել, շատ ընտանքիներ են արտասահման մեկնել: Հակոբյանն անհանգստացած է, այս տեմպերով որ շարունակվի, Փշատավանում, բացի մեծահասակներից, ոչ ոք չի մնա:
Կապանի վերելակները շարունակ նորոգվում են շարունակ էլ փչանում։ Տարիներ ի վեր մարդիկ օգտվում են անգամ չենթադրելով, որ դրանք նույնիսկ երբևէ տեխզնման չեն ենթարկվել։
Հունիսի 22-ին, ժամը 16.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի թիվ 15 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բիոզուգարաններ ունենալու հերթը հասել է նաև Գյումրիին, բայց ոչ թե 150 հազար դոլարանոց խորվաթական, ինչպես Երևանում ու Տաթևի ճոպանուղու մոտ է տեղադրված, այլ ընդամենը 1000 դոլարանոց ու ուկրաինական։ Բիո կամ էկոզուգարանի նմուշը արդեն Գյումրիում է։
Վահան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ: