
Խոշոր ավտովթար՝ Վարդենիսի քաղաքապետարանի դիմաց (լուսանկարներ)

Shamshyan.com կայքի հաղորդմամբ՝ հուլիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքում՝ քաղաքապետարանի դիմաց՝ բախվել են Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մինասյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 24 UՈ 425 համարանիշի, Վարդենիս քաղաքի բնակիչներ 27-ամյա Գուրգեն Ղասաբյանի վարած Mercedes Benz մակնիշի 34 TL 643 համարանիշի և 24-ամյա Արտյոմ Մանուկյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 30 OO 926 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2121-ը կողաշրջվել է, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Մանրամասները՝ այստեղ: