Նեթանյահու․Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հասանելի նպատակ է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության տապալումը հնարավոր է մոտ ապագայում։ Փոխանցում է Associated press-ը:

«Այս ռեժիմն այժմ երերուն վիճակում է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ, և պայքարում է իր գոյատևման համար»,- ասել է Նեթանյահուն՝ իսրայելցի զինվորականների հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ Իսրայելը կարող է «վերջնականապես վերացնել այս սպառնալիքը», ինչը, ըստ նրա, նշանակում է տապալել Իրանի գործող վարչակարգը։

«Սա հիմնական խնդիրն է, որը դեռևս կանգնած է մեր առջև, բայց այն մոտ է։ Դա անհնարին չէ։ Այն մեր հասանելիության սահմաններում է»,- հայտարարել է Նեթանյահուն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930