Բաժիններ՝

Երբ արտագաղթը պաշտոնապես համարվում է հիմնական զբաղմունք

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակչության հիմնական զբաղմունքն արտագնա աշխատանքի մեկնելն է, համենայնդեպս, այդպես է նշված Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքէջում` համայնքների մասին բաժնում: 8725 բնակիչ ունեցող Սարուխան համայնքում, նույն աղբյուրի փոխանցմամբ՝  կա 3 միջնակարգ դպրոց, երկու մանկապարտեզ, արվեստի դպրոց, մշակույթի տուն և գրադարան: Որպես համայնքի բնակիչների հիմնական աշխատանք՝ նշված է արտագնա աշխատանքը:

Հ.Գ. Այն, որ բոլոր համայնքներում արտագաղթը գնալով մեծանում է, փաստ է, սակայն, որ պաշտոնապես դա կհաստատվեր և կընդունվեր՝ որպես հիմնական զբաղմունք, մեղմ ասած, տարօրինակ ու զարմանալի է:

Ա.Արզումանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031