
Հրդեհներ Կոտայքի մարզում

Հրդեհ Աբովյան քաղաքում
Հուլիսի 23-ին, ժամը 12.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 15 շենքի 33-րդ բնակարանի լոգարանում այրվում է ջրատաքացուցիչ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Կ. Ա.-ին պատկանող բնակարանի լոգարանում այրվել է 1 ջրատաքացուցիչ և 1 քմ կախովի առաստաղ:
Հրդեհ Բալահովիտ գյուղում
Հուլիսի 23-ին, ժամը 12.42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Ասֆալտ գործարանի մոտակա սարի լանջին, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հսկողությամբ այրվում է 20 ք.մ խոտածածկ տարածք: