Բաժիններ՝

Երևանի ճանապարհներից քերված հին ասֆալտը վաճառում են գյուղացիներին

Արարատի մարզի գյուղերում մեկ ամիս է, ինչ բեռնատարներն առաջարկում են հին ասֆալտ: Այսինքն՝ այն ասֆալտը, որը քերում-հավաքում են մայրաքաղաքի փողոցներից, որպեսզի նորը փռեն:  Իսկ հինը-ավելացածը հնարամիտ հայերը վաճառում են գյուղերում: Եվ մարդիկ, որոնք իրավացիորեն հույսները կտրել են, թե մի օր իրենց փողոցները հողից ու ցեխից կազատվեն, վճարում են և հին, սարսափելի հոտ արձակող օգտագործված ասֆալտը  շաղ տալիս իրենց բակերում: Ոչ թե չեն հասկանում, ուղղակի հույսները վաղուց կտրել են, թե պետական կամ համայնքի մակարդակով գործ կարվի, և կապրեն ավելի բարեկարգ գյուղում:

Հին, բարի ժամանակներում (մի տասնհինգ տարի առաջ) ընտրություններից առաջ համայնքապետերը կամ մարզպետները գյուղացիներին խոստանում էին ասֆալտապատել ճանապարհները, իսկ մարդիկ էլ պարտավորվում էին ընտրել նրանց նախընտրած թեկնածուին: Հետո հաշվարկեցին, որ «մեթոդը» լիարժեք չէ, ընտրողների մի մասն առաջնորդվում է սեփական նախասիրություններով, և որոշեցին յուրաքանչյուրի հետ «անհատական-առձեռն» աշխատանք տանել: Եվ 5-10 հազար դրամը նույն օրը ծախսած գյուղացիներն ու քաղաքացիներն առավոտյան իրենց երխաներին դպրոց էին ճանապարհում՝ ոտքերին ցելոֆանե տոպրակներ հագցրած, որ ցեխակոլոլ վիճակից չամաչեին:

Արարատ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031