Իրանն առաջարկում է ՀՀ-ին սահմանի մոտ տնտեսական գոտի ստեղծել համատեղ արտադրության համար
Իրանն առաջարկում է ՀՀ-ին սահմանի մոտ տնտեսական գոտի ստեղծել համատեղ արտադրության համար։ Այս մասին ArmeniaSputnik–ին ասել է իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն Հադի Մողադամզադեն։
Նրա խոսքով` իր առաջարկը նա հնչեցրել է Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարարներից մեկի հետ զրույցի ժամանակ ։
«Արաս» ազատ տնտեսական գոտին լայն հնարավորություններ է առաջարկում, սակայն դա չի բացառում իրանական կողմի հետաքրքրվածությունը համագործակցել Հայաստանի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում։
Ցավոք, նման նախագծեր ձեռնարկելու ունակ հայ և իրանցի ներդրողները դեռևս չեն փնտրել և չեն գտել միմյանց։ Գուցե գործն արագանա, եթե հայկական կողմը բավականաչափ գիտակ և պատասխանատու մեկին նշանակի, նշեց իրանցի մենեջերը։

