Հայտարարեք, որ քանի դեռ դուք իշխանության եք, բարձր պաշտոնների նշանակումները լինելու են ոչ թե մրցութային, այլ քաղաքական հավատարմության սկզբունքով․ Պողոսյան

Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Միայն «իրական Հայաստանում» կարող են հայտարարել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի մրցույթ, հանձնաժողովը ձևավորել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մրցույթի անցկացման հասցեն հայտնել միայն «սրտի» թեկնածուներին, ընտրել տնօրեն, հետո նոր սկսել բանակցել աշխատանքի անցնելու ժամկետների և պայմանների շուրջ, իսկ վերջում հայտարարել, թե «դրական արձագանք չի ստացվել»։

Ի դեպ, «սիրելի իշխանություն», ցանկացած նորմալ մրցույթի դեպքում նախ հրապարակվում է պաշտոնի բնութագիրը, աշխատանքի պայմանները, աշխատավարձը և մյուս էական տեղեկությունները։ Թեկնածուն ծանոթանում է դրանց, գնահատում՝ արդյոք իրեն բավարարում են, և միայն հետո մասնակցում մրցույթին։

Այս պատմությունը հերթական անգամ ապացուցեց այն, ինչի մասին բազմիցս խոսվել է․ ձեր «մրցույթների» զգալի մասը ձևականություն է, որի նպատակը ոչ թե լավագույն մասնագետի ընտրությունն է, այլ նախապես ընտրված թեկնածուի նշանակումը։

Ուստի գոնե եղեք ազնիվ հանրության հետ։ Հայտարարեք, որ քանի դեռ դուք իշխանության եք, բարձր պաշտոնների նշանակումները լինելու են ոչ թե մրցութային, այլ քաղաքական հավատարմության սկզբունքով։ Իսկ հիմնական որակավորումը լինելու է ոչ թե մասնագիտական փորձը, այլ իշխանությանը գովելու պատրաստակամությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930